00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լենինականի սահմանապահ ջոկատը. 100 տարի և 2 ժամանակաշրջան հայ-թուրքական սահմանին

© Sputnik / Armenuhi MhoyanԼենինականի սահմանապահ ջոկատը
Լենինականի սահմանապահ ջոկատը - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2024
Լենինականի սահմանապահ ջոկատը
Բաժանորդագրվել
ՌԴ սահմանապահները սահմանի պահպանության ավանդական մեթոդների հետ մեկտեղ առաջադեմ տեխնոլոգիաներ են ներդնում։
Գյումրիում ծառայություն իրականացնող ՌԴ սահմանապահները զորամասի մեկդարյա հոբելյանն են նշում: 1924թ.-ի մայիսի 20-ին Ալեքսանդրապոլի սահմանապահ վաշտը վերանվանվեց Լենինականի սահմանապահ ջոկատ: Պատմական անունը պահպանվել է մինչև մեր օրեր՝ ծառայության տարիներին ձեռք բերելով «Կարմիր դրոշի» պատվավոր կոչումը։ Անվանման հարցը նույնն է, ինչ Սանկտ Պետերբուրգի կամ Վոլգոգրադի դեպքում․ քաղաքների անունները փոխվել են, բայց նրանց հերոսական անցյալը հավերժ մնում է «Լենինգրադի շրջափակում» և «Ստալինգրադի ճակատամարտ» արտահայտություններում:
Լենինականի ջոկատը ՌԴ սահմանապահների ամենահին ստորաբաժանումներից է։ Սահմանների պահպանության փորձառությունը երկու ժամանակաշրջան է ընդգրկում՝ խորհրդային տարիները և ՀՀ անկախության շրջանը։
Ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ հիմա հայ-թուրքական սահմանի 132 կիլոմետրանոց հատվածի ջոկատային ուղեկալներում սահմանապահներըձիերով են հերթապահության դուրս գալիս։ Թվում է, թե ժամանակակից հատուկ սարքավորումների լայն ընտրության պայմաններում այդպիսի հին մեթոդը վաղուց պետք է անցյալում մնար, բայց պարզվում է` լեռներում ձիերը դիմացկունության և անցունակության առումով դեռ արժանի մրցակիցներ չունեն։ Իզուր չէ, որ ավտոմոբիլային շարժիչների հզորությունը չափվում է հենց ձիաուժով։
Իսկ ձմռանը, երբ լեռնային արահետներն ավելի անանցանելի են դառնում, սահմանի պահպանության են դուրս գալիս նաև ձնագնացներով սահմանապահները։
Լենինականի սահմանապահ ջոկատի ուղեկալներում պարբերաբար առաջադեմ տեխնոլոգիաներ են ներդրվում։
Պատասխանատվության գոտին բարդ է և բազմազան: Այստեղ կա երկաթուղի, լեռներ, հարթավայր և ջրամբար։ Ինժեներական կառույցները բազալտե-պլաստիկ հիմքով են և, ի տարբերություն նախորդ՝ փայտե տարբերակների, չեն բռնկվում։ Դրանց շահագործման ժամկետը 50 տարի է։ Ռուսական ազդանշանային համալիրները, որոնք հագեցած են տեսահսկման սարքերով, թույլ են տալիս հստակ որոշել, թե որ մասում է ազդանշանը միացել։ Բացի այդ, պատկերի շնորհիվ պարզ է դառնում, թե ով է սահմանախախտը՝ մա՞րդ, թռչո՞ւն, թե՞ կենդանի։
Սահմանի պահպանության համակարգը կատարելագործվում է ոչ միայն ցամաքային, այլև ստորգետնյա և օդային բարձր տեխնոլոգիական մեթոդներով: Օրինակ` հավանական սահմանախախտի շարժը կարելի է արձանագրել սեյսմիկ սենսորներով։ Իսկ պատմություններն այն մասին, որ անօդաչու սարքերը կարող են առցանց ռեժիմով լուսանկարներ և տեսանյութեր փոխանցել սահմանի տարբեր հատվածներում տիրող իրավիճակի մասին, մեր օրերում դժվար թե զարմացնեն որևէ մեկին։
ՌԴ սահմանապահները լուրջ դեր են խաղում ՀՀ սահմանների անվտանգության գործում․ Ջաբարով
Լրահոս
0