https://arm.sputniknews.ru/20240520/kiranci-skzbnamasum-larvats-vitshak-e-vostikanneri-ev-patgamavvorneri-mijev-yndharum-eghav-75996644.html
Կիրանցի սկզբնամասում լարված վիճակ է. ոստիկանների և պատգամավորների միջև ընդհարում եղավ
Կիրանցի սկզբնամասում լարված վիճակ է. ոստիկանների և պատգամավորների միջև ընդհարում եղավ
Sputnik Արմենիա
Պատգամավորներ Արթուր Սարգսյանի, Ասպրամ Կրպեյանի, Արման Ղազարյանի և ոստիկանների միջև վիճաբանություն սկսվեց։ 20.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-20T14:13+0400
2024-05-20T14:13+0400
2024-05-20T14:22+0400
կիրանց
ոստիկան
պատգամավոր
վեճ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/14/75996802_0:0:801:450_1920x0_80_0_0_c2f35870162bb0d4159edc62ddf07ace.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի մատույցներում լարված իրավիճակ է. պատգամավորների և պատնեշ կազմած ոստիկանների միջև ընդհարում տեղի ունեցավ։Նշենք, որ բազմաթիվ ոստիկանական ուժեր են տեղակայված գյուղի սկբնամասում, նրանք շղթա են կազմել և թույլ չեն տալիս թե՛ քաղաքացիներին, թե՛ պատգամավորներին մուտք գործել Կիրանց։ Նրանք պարբերաբար ընդգծում են, թե ԱԱԾ սահմանապահ զորքերը գործողություններ են իրականացնում։Այլընտրանքային ճանապարհով Կիրանց գյուղ հասած մի քանի պատգամավորներ` Գեղամ Մանուկյանը, Ագնեսա Խամոյանը, Գառնիկ Դանիելյանը եկան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին և առաջնորդներին ընդառաջ։ Նշեցին` իմանալուն պես, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպսիկոպոս Գալստանյանի մուտքն արգելվել է, իրենք են իջել գյուղի սկզբնամաս` սրբազանի ծնունդը շնորհավորելու։Նշենք, սակայն, որ մինչև գյուղ մտնելը, մեծաթիվ կարմիրբերետավորներ նույնպես կանգնած են և նրանք էլ արգելում են մուտքը դեպի Կիրանց։Այս փոքր զրույցից հետո ընդդիմադիր պատգամավորներ Արթուր Սարգսյանի, Ասպրամ Կրպեյանի, Արման Ղազարյանի և ոստիկանների միջև վիճաբանություն տեղի ունեցավ։«Ինձ մի պաշտպանի, հողդ պաշտպանի։ Ի՞նչ ես գրելու պատմությանդ մեջ, էրեխուդ ի՞նչ ես թողնելու»,– դիմելով ոստիկաններին` ասաց Ղազարյանը։Թեթևակի հրմշտոցից հետո 3 պատգամավորը նույնպես կարողացան անցնել ոստիկանների առաջին պատնեշը։Տավուշի թեմի առաջնորդը և ԱԺ ընդդիմադիր պատգամավորները սկսեցին բանակցել Տավուշի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի հետ, որպեսզի թույլ տան մուտք գործել Կիրանց։ Բագրատ սրբազանին թույլ չեն տալիս մտնել ԿիրանցՆշենք նաև, որ լրագրողներին նույնպես թույլ չեն տալիս գնալ Բագրատ սրբազանի մոտ և հավուր պատշաճի լուսաբանել տեղի ունեցողը։Հիշեցնենք` «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Ագնեսա Խամոյանը մայիսի 19-ին Sputnik Արմենիային հայտնել էր, որ 6 պատգամավոր Տավուշի մարզ է գնացել գյուղացիներին աջակցելու համար, սակայն նրանց չեն թողել հասնել գյուղ։ Ավելի ուշ ԱԱԾ–ն հայտարարեց, որ սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են ՀՀ պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ, և ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից` Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է։
կիրանց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/14/75996802_23:0:623:450_1920x0_80_0_0_03856a3bfb0bee267d7d1408e211446d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կիրանց, видео, ոստիկան, պատգամավոր, վեճ, տեսանյութ, տեսանյութեր
կիրանց, видео, ոստիկան, պատգամավոր, վեճ, տեսանյութ, տեսանյութեր
Կիրանցի սկզբնամասում լարված վիճակ է. ոստիկանների և պատգամավորների միջև ընդհարում եղավ
14:13 20.05.2024 (Թարմացված է: 14:22 20.05.2024) Պատգամավորներ Արթուր Սարգսյանի, Ասպրամ Կրպեյանի, Արման Ղազարյանի և ոստիկանների միջև վիճաբանություն սկսվեց։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի մատույցներում լարված իրավիճակ է. պատգամավորների և պատնեշ կազմած ոստիկանների միջև ընդհարում տեղի ունեցավ։
Նշենք, որ բազմաթիվ ոստիկանական ուժեր են տեղակայված գյուղի սկբնամասում, նրանք շղթա են կազմել և թույլ չեն տալիս թե՛ քաղաքացիներին, թե՛ պատգամավորներին մուտք գործել Կիրանց։ Նրանք պարբերաբար ընդգծում են, թե ԱԱԾ սահմանապահ զորքերը գործողություններ են իրականացնում։
Այլընտրանքային ճանապարհով Կիրանց գյուղ հասած մի քանի պատգամավորներ` Գեղամ Մանուկյանը, Ագնեսա Խամոյանը, Գառնիկ Դանիելյանը եկան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին և առաջնորդներին ընդառաջ։ Նշեցին` իմանալուն պես, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպսիկոպոս Գալստանյանի մուտքն արգելվել է, իրենք են իջել գյուղի սկզբնամաս` սրբազանի ծնունդը շնորհավորելու։
«Էս դուք ծանոթո՞վ եք անցել էն կողմ»,– դիմելով Դանիելյանին` ասաց Բագրատ արքեպսիկոպոս Գալստանյանը և անցնելով ոստիկանների պատնեշը` անցավ հակառակ կողմ։
Նշենք, սակայն, որ մինչև գյուղ մտնելը, մեծաթիվ կարմիրբերետավորներ նույնպես կանգնած են և նրանք էլ արգելում են մուտքը դեպի Կիրանց։
Այս փոքր զրույցից հետո ընդդիմադիր պատգամավորներ Արթուր Սարգսյանի, Ասպրամ Կրպեյանի, Արման Ղազարյանի և ոստիկանների միջև վիճաբանություն տեղի ունեցավ։
«Ինձ մի պաշտպանի, հողդ պաշտպանի։ Ի՞նչ ես գրելու պատմությանդ մեջ, էրեխուդ ի՞նչ ես թողնելու»,– դիմելով ոստիկաններին` ասաց Ղազարյանը։
Թեթևակի հրմշտոցից հետո 3 պատգամավորը նույնպես կարողացան անցնել ոստիկանների առաջին պատնեշը։
Տավուշի թեմի առաջնորդը և ԱԺ ընդդիմադիր պատգամավորները սկսեցին բանակցել Տավուշի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի հետ, որպեսզի թույլ տան մուտք գործել Կիրանց։
Նշենք նաև, որ լրագրողներին նույնպես թույլ չեն տալիս գնալ Բագրատ սրբազանի մոտ և հավուր պատշաճի լուսաբանել տեղի ունեցողը։
Հիշեցնենք` «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Ագնեսա Խամոյանը մայիսի 19-ին
Sputnik Արմենիային հայտնել էր, որ 6 պատգամավոր Տավուշի մարզ է գնացել գյուղացիներին աջակցելու համար, սակայն նրանց չեն թողել հասնել գյուղ։ Ավելի ուշ
ԱԱԾ–ն հայտարարեց, որ սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են ՀՀ պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ, և ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից` Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է։