https://arm.sputniknews.ru/20240520/karevvor-e-azgajin-mijukajin-anvtangutjan-hamakargy-dimakaji-nvor-sparnaliqnerin-mirzvojan-76017894.html
Կարևոր է` ազգային միջուկային անվտանգության համակարգը դիմակայի նոր սպառնալիքներին. Միրզոյան
Կարևոր է` ազգային միջուկային անվտանգության համակարգը դիմակայի նոր սպառնալիքներին. Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է` խաղաղ միջուկային օբյեկտների անձեռնմխելիությունը և անվտանգությունը պետք է անառարկելիորեն պահպանվի նաև զինված հակամարտությունների... 20.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-20T19:26+0400
2024-05-20T19:26+0400
2024-05-20T19:26+0400
արարատ միրզոյան
ատոմակայան
հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ)
ատոմային էներգետիկա
համաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/14/76014321_0:0:2048:1153_1920x0_80_0_0_ac4b463ac3426fb0d5124b829b9448c6.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Միջուկային անվտանգության վերաբերյալ համաժողովին կարևորել է, որ Հայաստանում ազգային միջուկային անվտանգության համակարգը կարողանա դիմակայել նոր սպառնալիքներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։Նշենք, որ Արարատ Միրզոյանը մայիսի 20-ին Վիեննայում մասնակցել է Միջուկային անվտանգության՝ «Ձևավորելով ապագան» միջազգային համաժողովին:«Վերջին տասնամյակում մեր գլոբալ միջավայրը կրել է զգալի փոփոխություններ՝ արձանագրելով արագ փոխակերպումներ և աննախադեպ մարտահրավերներ: Շատ կարևոր է, որ մեր ազգային միջուկային անվտանգության համակարգը կարողանա հարմարվել և դիմակայել նոր առաջացող սպառնալիքներին: Հայկական ատոմակայանը տարիների ընթացքում իրականացրել է մի շարք ծրագրեր միջուկային անվտանգության մակարդակը բարձրացնելու համար՝ ԱԷՄԳ առաջարկություններին համապատասխան: Հայաստանը որոշել է երկարաձգել ներկայիս էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը՝ նոր հզորության սահուն անցման վերջնական նպատակով»,– ասել է ՀՀ ԱԳ նախարարը։Նա ընդգծել է, որ Հայաստանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային օբյեկտների վրա հարձակումը կամ հարձակման վտանգը համարվում է ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և գործակալության կանոնադրության խախտում: Հայաստանի դիրքորոշումն այս պարագայում սկզբունքային է, բայց նաև բխում է անցյալի փորձից՝ հաշվի առնելով ՀՀ ատոմակայանի դեմ անթաքույց սպառնալիքները:Ելույթի ժամանակ նա նաև իր խորին ցավակցությունն է հայտնել Իրանի կառավարությանը, գործընկերներին և ժողովրդին` ուղղաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/14/76014321_130:0:1949:1364_1920x0_80_0_0_aa9af8b22e49cd6efba5af0d04dddead.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, ատոմակայան, հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ), ատոմային էներգետիկա, համաժողով
արարատ միրզոյան, ատոմակայան, հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ), ատոմային էներգետիկա, համաժողով
Կարևոր է` ազգային միջուկային անվտանգության համակարգը դիմակայի նոր սպառնալիքներին. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է` խաղաղ միջուկային օբյեկտների անձեռնմխելիությունը և անվտանգությունը պետք է անառարկելիորեն պահպանվի նաև զինված հակամարտությունների ժամանակ:
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Միջուկային անվտանգության վերաբերյալ համաժողովին կարևորել է, որ Հայաստանում ազգային միջուկային անվտանգության համակարգը կարողանա դիմակայել նոր սպառնալիքներին։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
Նշենք, որ Արարատ Միրզոյանը մայիսի 20-ին Վիեննայում մասնակցել է Միջուկային անվտանգության՝ «Ձևավորելով ապագան» միջազգային համաժողովին:
«Վերջին տասնամյակում մեր գլոբալ միջավայրը կրել է զգալի փոփոխություններ՝ արձանագրելով արագ փոխակերպումներ և աննախադեպ մարտահրավերներ: Շատ կարևոր է, որ մեր ազգային միջուկային անվտանգության համակարգը կարողանա հարմարվել և դիմակայել նոր առաջացող սպառնալիքներին: Հայկական ատոմակայանը տարիների ընթացքում իրականացրել է մի շարք ծրագրեր միջուկային անվտանգության մակարդակը բարձրացնելու համար՝ ԱԷՄԳ առաջարկություններին համապատասխան: Հայաստանը որոշել է երկարաձգել ներկայիս էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը՝ նոր հզորության սահուն անցման վերջնական նպատակով»,– ասել է ՀՀ ԱԳ նախարարը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային օբյեկտների վրա հարձակումը կամ հարձակման վտանգը համարվում է ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և գործակալության կանոնադրության խախտում: Հայաստանի դիրքորոշումն այս պարագայում սկզբունքային է, բայց նաև բխում է անցյալի փորձից՝ հաշվի առնելով ՀՀ ատոմակայանի դեմ անթաքույց սպառնալիքները:
Միրզոյանը շեշտել է` խաղաղ միջուկային օբյեկտների անձեռնմխելիությունը և անվտանգությունը պետք է անառարկելիորեն պահպանվի նաև զինված հակամարտությունների ժամանակ:
Ելույթի ժամանակ նա նաև իր խորին ցավակցությունն է հայտնել Իրանի կառավարությանը, գործընկերներին և ժողովրդին` ուղղաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ։