https://arm.sputniknews.ru/20240520/garegin-erkrvordy-cavakcakan-namak-e-hghel-irani-hvogevvor-arajnvordin-76004548.html
Գարեգին Երկրորդը ցավակցական նամակ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին
Գարեգին Երկրորդը ցավակցական նամակ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին
Sputnik Արմենիա
Ամենայն հայոց կաթողիկոսը հայցել է, որ Բարձրյալը զորավիգ լինի Իրանի Իսլամական Հանրապետությանը հաղթահարելու դժվարին փորձությունը։ 20.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-20T16:01+0400
2024-05-20T16:01+0400
2024-05-20T16:02+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
այաթոլլա ալի խամենեի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/18/58665366_0:13:1600:913_1920x0_80_0_0_cd82d15533f5de6d2657fc77acd11f70.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին Երկրորդը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ուղեկցող պաշտոնատար անձանց ողբերգական մահվան կապակցությամբ ցավակցական նամակ է հղել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիին։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փրկարարների թիմերը մեկնել էին արտակարգ պատահարի վայր և որոնումներ իրականացրել ամբողջ գիշեր, նրանց աշխատանքը բարդացել էր մթության և տեղատարափի պատճառով:Մայիսի 20-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հայտնաբերվել են ուղղաթիռի այրված բեկորները, իսկ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։ Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով փոխանցվել են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/18/58665366_0:0:1424:1067_1920x0_80_0_0_9a6a7208eff7baeed98962496ec5bc1a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, այաթոլլա ալի խամենեի
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, այաթոլլա ալի խամենեի
Գարեգին Երկրորդը ցավակցական նամակ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին
16:01 20.05.2024 (Թարմացված է: 16:02 20.05.2024) Ամենայն հայոց կաթողիկոսը հայցել է, որ Բարձրյալը զորավիգ լինի Իրանի Իսլամական Հանրապետությանը հաղթահարելու դժվարին փորձությունը։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին Երկրորդը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ուղեկցող պաշտոնատար անձանց ողբերգական մահվան կապակցությամբ ցավակցական նամակ է հղել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիին։ Տեղեկությունը հայտնում է
Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի միաբանության վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին` հայցելով, որ Բարձրյալը զորավիգ լինի Իրանի Իսլամական Հանրապետությանը հաղթահարելու դժվարին փորձությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող
ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փրկարարների թիմերը մեկնել էին արտակարգ պատահարի վայր և որոնումներ իրականացրել ամբողջ գիշեր, նրանց աշխատանքը բարդացել էր մթության և տեղատարափի պատճառով:
Մայիսի 20-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հայտնաբերվել են ուղղաթիռի այրված բեկորները, իսկ ինքնաթիռում գտնվող
բոլոր մարդիկ մահացել են։ Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։
Իրանի նախագահի լիազորությունները
2 ամսով փոխանցվել են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։