00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

FLiRT-ը ԵԱՏՄ երկրներում հիվանդացության աճ չի առաջացնի. Օնիշչենկո

© Sputnik / Andranik GhazaryanԳենադի Օնիշչենկո
Գենադի Օնիշչենկո - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2024
Գենադի Օնիշչենկո
Բաժանորդագրվել
Ակադեմիկոսի խոսքով` կորոնավիրուսը սովորական վարակ է դարձել։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ամռան ամիսներին ԵԱՏՄ երկրներում կորոնավիրուսի նոր մանրէահիմքերով հիվանդացության կտրուկ աճ չի սպասվում։ Նման կանխատեսում արեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն «ԵԱՏՄ երկրների կենսանվտանգությունը» թեմայով Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Տաշքենդ տեսակամրջի ժամանակ (Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի միացմամբ)։
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել էր, որ կորոնավիրուսի նոր KP.2 (FLiRT) մանրէահիմք է հայտնաբերվել Եվրոպայի 14 երկրներում, ինչպես նաև ԱՄՆ-ում և Իսրայելում:
«Վերջին տարիներին ամռանը ԵԱՏՄ երկրներում նկատվում է կորոնավիրուսային հիվանդացության աճ։ Covid–ը դարձել է սովորական վարակ։ Նոր մանրէահիմքը դժվար թե կարողանա հիվանդացության աճ առաջացնել», - ասաց Օնիշչենկոն։
Միաժամանակ չբացառեց, որ որոշակի միտում կարող է լինել։
«Չգիտեմ՝ «Ֆլիրտ» է, «Ֆլիրտ» չէ: Իրականում այն կոչվում է KP.2, և ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնի (CDC), արդեն գերակշռում է ԱՄՆ–ում` վարակվածների 28,2%, և թիվը շարունակում է աճել: Եթե հետադարձ հայացքով նայենք, ապա անցած շաբաթ եղել է 15,9%: FLiRT-ը օմիկրոնի «ծոռն» է, և տարբեր շրջաններում դրա մուտացիաները տարբեր կերպ են դրսևորվում, բայց բավական մեղմ է մարդու օրգանիզմի հանդեպ», - ընդգծել է Օնիշչենկոն։
Նրա խոսքով՝ FLiRT-ը հայտնվել է մարտի վերջին և ապրիլի սկզբին սկսել է ակտիվորեն տարածվել։ ԱՀԿ-ն այս ենթաշտամը դասակարգում է ոչ թե որպես «վտանգավոր», այլ որպես «հետաքրքրություն ներկայացնող», այսինքն՝ այն պահանջում է մեծ ուշադրություն և վերահսկողություն:
FLiRT-ի ախտանշաններն արդեն սովորական են դարձել Covid-19-ի դարաշրջանում՝ հազ, հոգնածություն, մկանային ցավ, շնչահեղձություն, ինչպես նաև հարբուխ, սրտխառնոց, փորլուծություն և համի կորուստ։
Երևանում բացվել է ակնաբուժական նոր կլինիկա` «Աչքի առողջության ինստիտուտ»
«Ախտանշաններն ավելի ծանր չեն, քան կորոնավիրուսի մյուս բոլոր շտամների դեպքում։ Չարժե ինչ-որ չափազանց ագրեսիվ ազդեցության սպասել։ Սա ոչ թե նոր ճյուղ է, այլ օմիկրոնի շարունակությունը։ Մենք գործ ունենք էվոլյուցիոն զարգացման հետ», - ընդգծեց Օնիշչենկոն։
Մեկնաբանելով տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանում FLiRT դեռ չի հայտնաբերվել` ակադեմիկոսը նշեց, որ հիվանդությունը չի ախտորոշվում, քանի որ այն մեղմ ախտանշաններ ունի, և վստահություն հայտնեց, որ նոր ենթաշտամը հավանաբար «ամենուր է», այդ թվում՝ ԵԱՏՄ տարածքում և մասնավորապես ՌԴ-ում:
Վերջում նա խորհուրդ տվեց պահպանել սանիտարական անվտանգության տարրական կանոնները՝ հաճախ լվանալ ձեռքերը, չմասնակցել զանգվածային միջոցառումների, դիմակ դնել։
Լրահոս
0