00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. Արսեն Թորոսյանը՝ Բագրատ սրբազանին

© Sputnik / Asatur YesayantsԱրսեն Թորոսյան
Արսեն Թորոսյան - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2024
Բաժանորդագրվել
Նա առաջարկում է թվերով տեսնել, թե ինչքանով կարող են այդ կազմակերպությունները կամ մարդիկ քաղաքական ուժ։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա, դրանք ազատ և արդար ընտրություններն են։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը սոցցանցային գրառման մեջ՝ անդրադառնալով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպմանը քաղաքական ուժերի հետ։
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը միաժամանակ հանդիպել է բազմաթիվ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել է նաեւ ապագա վարչապետի թեկնածուի հարցը։

«Պատկերացնու՞մ եք մի ամբողջ 40 քաղաքական ուժեր։ Իսկ ի վերջո քաղաքական ուժեր, թե՞ այնուամենայնիվ քաղաքական բրածոներ։ Եկեք թվերով տեսնենք, թե ինչքանով կարող են այդ կազմակերպությունները կամ մարդիկ համարվել «քաղաքական ուժ»»,-գրել է Արսեն Թորոսյանը։

«2021թ. ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է 25 քաղաքական ուժ, որից 4 կամ 6 տոկոսի շեմը (համապատասխանաբար կուսակցությունների և դաշինքների համար) հաղթահարել է ընդամենը երկու քաղաքական ուժ, մեկը մեր քաղաքական ուժն է՝ «Քաղացիական պայմանագիր» կուսակցությունը, որը ստացել էր ընտրողների 53,9% քվեն, մյուսը Հայաստան դաշինքը, որը ստացել էր ընտրողների 21,1% քվեն։ Երրորդ տեղը զբաղեցրած «Պատիվ ունեմ» դաշինքը չէր հաղթահարել 6% շեմը և իր ստացած 5,22% ձայներով հայտնվել է ԱԺ-ում օրենքի բերումով, քանի որ մեր ընտրական օրենսդրությունը պահանջում է առնվազն 3 քաղաքական ուժի առկայություն խորհրդարանում։ Իհարկե, երկու ընդդիմադիր խմբակցությունն էլ ԱԺ աշխատանքները սկսելուց կարճ ժամանակ անց ըստ էության քանդվեցին, բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է»,-մասնավորապես գրել է նա։
40-ի շարքում կան նաև նորաստեղծ քաղաքական ուժեր, որոնք դեռ չեն մասնակցել ԱԺ ընտրություններին, թեև նրանցից ոմանք արդեն հասցրել են մասնակցել վերջերս տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններին, որոնք, ըստ Թորսյանի, իրենց քաղաքական կշռով երկրորդն են ԱԺ ընտրություններից հետո և կրկին չեն հաղթահարել անցողիկ շեմը, իսկ ոմանք էլ 25-ից են սերվել:
Արսեն Թորոսյանը հիշեցնում է քաղաքական ուժերին՝ ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա, դրանք ազատ և արդար ընտրություններն են և «ձեզ այլ բան չի մնում անել, քան պատրաստվել 2026 թվականի ԱԺ հերթական ընտրություններին»։
Լրահոս
0