00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Երբ գաղափար կա, բայց փող չկա». Հայաստանում կսկսեն բոլորը մեկում ծրագիր փոքր բիզնեսի համար

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2024
Բաժանորդագրվել
Նախ, գործարարը կանցնի վերապատրաստում, նրա խորհրդատուների վաստակած գումարը կախված կլինի նրա հաջողությունից: Դրանից հետո բիզնեսին կօգնեն գրավի և տոկոսների հարցում։ Առաջին հերթին ուզում են օգնել գյուղացիներին և Արցախից տեղահանվածներին։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Էկոնոմիկայի նախարարությունն առաջիկայում կառավարությանը կներկայացնի փոքր և միջին բիզնեսի աջակցության նոր համալիր ծրագիր: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը։
Նրանք ուզում են ձեռնարկություններին աջակցություն ցուցաբերել արտադրության և ծառայությունների ոլորտում (ոչ թե առևտրի): Բացի այդ, հնարավորինս ուզում են մարզերում աջակցել բիզնեսին` հատկապես հաշվի առնելով, որ գյուղատնտեսությունում արտադրողականությունը կաճի, այսինքն՝ ֆերմերները կամա թե ակամա կպակասեն։ Այդ պատճառով, փոխնախարարի խոսքով, հատկապես գյուղերում մարդկանց պետք է օգնել արժանապատիվ աշխատավարձով այլ աշխատանք գտնել։
Ըստ ծրագրի՝ սկսնակ գործարարներին ուզում են բարձրացնել զարգացման բոլոր աստիճաններով։ Սկզբում նրանք կանցնեն բիզնեսի դասընթացներ մասնագիտացված կազմակերպություններում (օրինակ՝ խորհրդատվական ընկերություններ կամ բիզնես ասոցիացիաներ): Այնտեղ նրանց կաջակցեն բիզնես պլանի կազմման հարցում, ըստ որի ձեռնարկատիրոջը բանկում վարկ կտրամադրեն (կամ չեն տրամադրի)։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը վարկային երաշխիքի նոր տեսակ է նախատեսում ՓՄՁ-ների համար
Եթե վարկ տրամադրեն, ապա որպես հաջողության պարգև` խորհրդատվական կազմակերպությունը 500 հազար դրամ կստանա։ Գումարը տրվում է միայն արդյունքի հիման վրա, որ կազմակերպությունները փորձեն թրեյնինգները հնարավորինս արդյունավետ դարձնել, այլ ոչ թե ձևականության վերածեն: Այն բանից հետո, երբ բանկը կհամաձայնի վարկ տրամադրել, կառավարությունը կօգնի մարել տոկոսներն ու աջակցել գրավի հարցում (հարցը հատկապես լուրջ է մարզերում փոքր, սկսնակ գործարարների մոտ)։
Գործարարների դեպքում կծածկվի գրավի 50 տոկոսը՝ վարկային երաշխիքների տեսքով, իսկ հատուկ աջակցության կարիք ունեցող թիրախային խմբերի համար Էկոնոմիկայի նախարարությունը կառաջարկի երաշխիքը հասցնել 80 տոկոսի, օրինակ՝ Արցախից բռնի տեղահանվածների կամ կին ձեռներեցների համար:
Ինչ վերաբերում է տոկոսներին, ապա էկոնոմիկայի նախարարությունը կառաջարկի սուբսիդավորել դրանք մինչև 10 տոկոսի չափով, այսինքն, կարելի է ասել, երկու երրորդով` հաշվի առնելով, որ փոքր ու միջին բիզնեսի սովորական (վատ վարկային պատմությամբ չծանրաբեռնված) սուբյեկտը կարող է Հայաստանի պայմաններում 14-15 տոկոսով վարկ ակնկալել:
Բանկերը նույնպես պետք է մեծացնեն իրենց հնարավորությունները, որ նման ծառայություններն արագ մատուցվեն։ Երբ լիզինգի սուբսիդավորման ծրագիրը սկսվեց, այն այդքան էլ լավ չէր ընթանում, սկզբում դժվարություններ կային, բայց ամեն ինչ հաղթահարեցին, բարեբախտաբար մրցունակ են և կարող են հարմարվել։
Ռուսական ՓՄՁ-ների և հայկական բիզնեսի միջև համագործակցության նախագծեր են ծնվել
Բացի այդ, վարկային երաշխիքները, որոնք պետությունն ավելի վաղ տրամադրում էր փոքր ու միջին բիզնեսի աջակցման կազմակերպության (SME DNC) միջոցով, ուզում են կարգի բերել. տասնյակների ու հարյուրավորների փոխարեն հաշիվն ուզում են` լինի հազարներով (տարեկան)։ Ոչ ամբողջական երկու տարվա ընթացքում՝ մինչև 2026-ի վերջը, սրանց թիվը ուզում են հասցնել 2 հազարի։
Ծրագիրը գործելու է պետբյուջեի հաշվին, ընդ որում՝ անժամկետ, այսինքն՝ 2026 թվականից հետո (առնվազն թրեյնինգներն ու վարկային երաշխիքները)։ Այս տարի ծրագրի համար հատկացվել է մոտ 2 մլրդ դրամ (5 մլն դոլարից մի փոքր ավելի), հաջորդ երկու տարիների համար՝ 2-ական մլրդ դրամ՝ ավելացման հնարավորությամբ։
Երկարաժամկետ հեռանկարում ծրագրի բյուջեն ուզում են հասցնել տարեկան 15 մլրդ դրամի (մոտ 38 մլն դոլար)։
Լրահոս
0