https://arm.sputniknews.ru/20240518/pashtvonakan-vorvoshum-chka-bagrat-srbazany-iren-varchapeti-teknatsu-arajadrelu-masin-75938876.html
Պաշտոնական որոշում չկա․ Բագրատ սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
Պաշտոնական որոշում չկա․ Բագրատ սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
Sputnik Արմենիա
Բագրատ սրբազանը կրկին ընդգծեց, որ ինքը վարչապետի թեկնածու առաջադրվելու ցանկություն չունի։ 18.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-18T13:53+0400
2024-05-18T13:53+0400
2024-05-18T13:59+0400
հայաստան
բագրատ սրբազան
վարչապետ
թեկնածու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0e/75733252_0:18:1600:918_1920x0_80_0_0_06a136bcda58591e6feff6b6a5f5b518.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՀՀ իշխանափոխությունից հետո «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու պաշտոնական որոշում չկա։ Նա այդ մասին ասաց քաղաքական ուժերի հետ հանդիպումից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։«Նման որոշում պաշտոնական չկա։ Այստեղ ներկա քաղաքական ուժերի ներկայացուցիչները ցանկություն և համախոհություն են հայտնել այս ամբողջ շարժմանն ու գաղափարին, ինչպես նաև համագործակցության մեծ դաշտ գոյացնելու»,- նշեց սրբազանը։Հարցին, թե երբ հստակ որոշում կլինի վարչապետի թեկնածուի առումով, նա ընդգծեց՝ նախ պետք է Վեհափառ հայրապետի հետ խոսի այդ հարցի շուրջ՝ հասկանալու՝ ի վերջո այդպես է պետք գնալ, թե այլ ճանապարհով։Բագրատ արքեպիսկոպոսը նշեց, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։Հիշեցնենք` հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0e/75733252_124:0:1547:1067_1920x0_80_0_0_bb691d25687acf6e8c53d5edfba512b0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բագրատ սրբազան, վարչապետ, թեկնածու
հայաստան, բագրատ սրբազան, վարչապետ, թեկնածու
Պաշտոնական որոշում չկա․ Բագրատ սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
13:53 18.05.2024 (Թարմացված է: 13:59 18.05.2024) Բագրատ սրբազանը կրկին ընդգծեց, որ ինքը վարչապետի թեկնածու առաջադրվելու ցանկություն չունի։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՀՀ իշխանափոխությունից հետո «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու պաշտոնական որոշում չկա։ Նա այդ մասին ասաց
քաղաքական ուժերի հետ հանդիպումից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Նման որոշում պաշտոնական չկա։ Այստեղ ներկա քաղաքական ուժերի ներկայացուցիչները ցանկություն և համախոհություն են հայտնել այս ամբողջ շարժմանն ու գաղափարին, ինչպես նաև համագործակցության մեծ դաշտ գոյացնելու»,- նշեց սրբազանը։
Հարցին, թե երբ հստակ որոշում կլինի վարչապետի թեկնածուի առումով, նա ընդգծեց՝ նախ պետք է Վեհափառ հայրապետի հետ խոսի այդ հարցի շուրջ՝ հասկանալու՝ ի վերջո այդպես է պետք գնալ, թե այլ ճանապարհով։
«Ես սեփական ջանքերով առաջադրվելու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ էլ մղում։ Ժողովուրդը պետք է առաջադրի, հաստատի։ Մեր քաղաքական դաշտի գործողներն իրենց մտքերը հայտնել են այդ մասով։ Նույն սեղանի շուրջ այնպիսի մարդիկ են նստել այսօր, որ այլ պայմաններում չեմ կարծում, թե կբարևեին իրար»,- ասաց սրբազանը։
Բագրատ արքեպիսկոպոսը նշեց, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։
Հիշեցնենք`
հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։
Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա
կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։