https://arm.sputniknews.ru/20240518/hh-varchapeti-gavat-khtshughavazqi-mrcavazqum-haghtats-dprvocy-4-mln-dram-pargev-e-stacel-75946501.html
«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցավազքում հաղթած դպրոցը 4 մլն դրամ պարգև է ստացել
«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցավազքում հաղթած դպրոցը 4 մլն դրամ պարգև է ստացել
Sputnik Արմենիա
Մրցաշարի եզրափակիչ փուլին ներկա է գտնվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 18.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-18T18:39+0400
2024-05-18T18:39+0400
2024-05-18T19:32+0400
հայաստան
վարչապետ
գավաթ
նիկոլ փաշինյան
դպրոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/12/75944308_0:84:1600:984_1920x0_80_0_0_76c6a17fa9eb26d78a7f6d4e7f1d3488.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարում հաղթել է Սյունիքի մարզի թիմը, երկրորդ հորիզոնականում Շիրակի թիմն է, երրորդում` Վայոց Ձորինը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Մրցաշարին մասնակցել է 11 թիմ, յուրաքանչյուրի կազմում` 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարել են 5000 մետր մրցատարածությունը:Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, ներկա է գտնվել մրցաշարի եզրափակիչ փուլին և նշել, որ կարևորում է այս մրցաշարերը, քանի որ դրանք այլ դիտանկյունից նայելու հնարավորություն են տալիս:«Մեր իրականության մեջ շատ է ասվում, որ մենք թիմային մարդիկ չենք, թիմային տրամաբանություն չունենք, և նաև այս մրցաշարերն արվում են դա հերքելու համար, որովհետև մենք այստեղ տեսնում ենք հրաշալի թիմեր, հրաշալի համախմբվածություն և հրաշալի աշխատանք»,-ասել է վարչապետը:Փաշինյանը ուսուցիչներին շնորհակալություն է հայտնել իրենց կատարած աշխատանքի համար և ընդգծել, որ այս մրցաշարերը նաև հարգանքի տուրք են ուսուցիչների կատարած աշխատանքին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/12/75944308_90:0:1511:1066_1920x0_80_0_0_dc2e6f3e4f80dcff35f4e0ba6394035c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վարչապետ, գավաթ, նիկոլ փաշինյան, դպրոց
հայաստան, վարչապետ, գավաթ, նիկոլ փաշինյան, դպրոց
«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցավազքում հաղթած դպրոցը 4 մլն դրամ պարգև է ստացել
18:39 18.05.2024 (Թարմացված է: 19:32 18.05.2024) Մրցաշարի եզրափակիչ փուլին ներկա է գտնվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարում հաղթել է Սյունիքի մարզի թիմը, երկրորդ հորիզոնականում Շիրակի թիմն է, երրորդում` Վայոց Ձորինը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Մրցաշարին մասնակցել է 11 թիմ, յուրաքանչյուրի կազմում` 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարել են 5000 մետր մրցատարածությունը:
Առաջին տեղ զբաղեցրած դպրոցը (Կապան քաղաքի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոց) ստացել է 4 մլն դրամ, երկրորդ տեղը (Առափի գյուղի հանրակրթական դպրոց)` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը (Արենի գյուղի հանրակրթական դպրոց)` 1 մլն 500 հազար դրամ: Առաջին տեղը գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը ստացել է 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ, երկրորդ և երրորդ տեղերը՝ համապատասխանաբար 500 հազար դրամ ուսուցիչը, 100 հազարական դրամ՝ աշակերտները, 300 հազար դրամ՝ ուսուցիչը և 75 հազարական դրամ՝ աշակերտները:
Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, ներկա է գտնվել մրցաշարի եզրափակիչ փուլին և նշել, որ կարևորում է այս մրցաշարերը, քանի որ դրանք այլ դիտանկյունից նայելու հնարավորություն են տալիս:
«Մեր իրականության մեջ շատ է ասվում, որ մենք թիմային մարդիկ չենք, թիմային տրամաբանություն չունենք, և նաև այս մրցաշարերն արվում են դա հերքելու համար, որովհետև մենք այստեղ տեսնում ենք հրաշալի թիմեր, հրաշալի համախմբվածություն և հրաշալի աշխատանք»,-ասել է վարչապետը:
Փաշինյանը ուսուցիչներին շնորհակալություն է հայտնել իրենց կատարած աշխատանքի համար և ընդգծել, որ այս մրցաշարերը նաև հարգանքի տուրք են ուսուցիչների կատարած աշխատանքին: