00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաջանաղիս 1 ամիս ժամանակ են տվել, որ տունն ազատի․ Կիրանցի բնակիչ

© SputnikԿիրանցի տներից մեկը, որը սահմանազատման հետևանքով անցնելու է Ադրբեջանին
Կիրանցի տներից մեկը, որը սահմանազատման հետևանքով անցնելու է Ադրբեջանին - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2024
Կիրանցի տներից մեկը, որը սահմանազատման հետևանքով անցնելու է Ադրբեջանին
Բաժանորդագրվել
Կիրանցեցի Արտակը վստահեցրեց, որ կառավարության առաջարկած փոխհատուցումը կիրանցիներից որևէ մեկին պետք չէ։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի 2 տան բնակիչներին 1 ամիս ժամանակ են տվել, որ դուրս գան իրենց տներից։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց կիրանցեցի Արտակ Ղազարյանը։
«Բաջանաղիս մինչև հունիսի 24-ը ժամկետ են տվել, որ տունն ազատի, բայց կադաստրի վկայականը փաստացի ձեռքին ա։ Այս ղեկավարության օրոք տված կադաստրի վկայականը, այն ղեկավարության, որը հիմա հողերը հանձնում ա թուրքին»,- ասաց Կիրանցի բնակիչը։
Նա վստահեցրեց՝ կառավարության առաջարկած փոխհատուցումը կիրանցեցիներից որևէ մեկին պետք չէ, իրենք միայն իրենց տունն ու հողն են պահանջում։
© Sputnik

Կիրանց

Կիրանց - Sputnik Արմենիա
1/4

Կիրանց

© Sputnik

Կիրանց

Կիրանց - Sputnik Արմենիա
2/4

Կիրանց

© Sputnik

Կիրանց

Կիրանց - Sputnik Արմենիա
3/4

Կիրանց

© Sputnik

Կիրանցի տներից մեկը, որը սահմանազատման հետևանքով անցնելու է Ադրբեջանին

Կիրանցի տներից մեկը, որը սահմանազատման հետևանքով անցնելու է Ադրբեջանին - Sputnik Արմենիա
4/4

Կիրանցի տներից մեկը, որը սահմանազատման հետևանքով անցնելու է Ադրբեջանին

1/4

Կիրանց

2/4

Կիրանց

3/4

Կիրանց

4/4

Կիրանցի տներից մեկը, որը սահմանազատման հետևանքով անցնելու է Ադրբեջանին

Անդրադառնալով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի այսօրվա այցին՝ տղամարդն ընդգծեց, որ նա Կիրանց է գնացել ոչ լավ նպատակներով։
«Գալիս են, որ այս ժողովրդի ցավերն ու դարդերը շատացնեն։ Եկել ու ճամփեն տալիս է, թուրքը (նկատի ունի ադրբեջանցիներին. խմբ․) որտեղ է, մենք որտեղ ենք։ Իմ տունը մի քիչ վերև է, բայց ի՞նչ կապ ունի, բոլորն էլ մեր քույրերն ու եղբայրներն են։ Իմ խնամու տունը և բաջանաղիս տունը թուրքին ա մնում»,- ասաց Արտակը։
Նա շեշտեց, որ պայքարելու է իր տան ու հողի համար ու որևէ մեկին չի վստահում։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվեց, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
Կիրանցի բնակիչները մայիսի 16-ին փակեցին Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը` դժգոհելով հայ–ադրբեջանական պայմանավորվածություններից։ Սակայն հաջորդ օրը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումից հետո բացեցին ճանապարհը։ Ըստ գյուղացիների` մարզպետն ասել է, որ սահմանազատումն անխուսափելի է, և եթե պետք լինի, պատ կշարեն սահմանի ողջ երկայնքով, որ չտեսնեն ադրբեջանցի սահմանապահներին։
Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Կիրանցում - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2024
Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Կիրանցում. տեսանյութ
Լրահոս
0