00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տարեսկզբից ի վեր թունավորման ավելի 1000 դեպք ՀՀ–ում. ինչից է պետք հեռու պահել երեխաներին

© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոցՀիվանդանոց
Հիվանդանոց - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2024
Հիվանդանոց
Բաժանորդագրվել
Մասնագետը հորդորում է թունավորման դեպքում անհապաղ դիմել բժիշկներին և ինքնաբուժությամբ չզբաղվել։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Չորսուկես ամսում Հայաստանի Հանրապետությունում թունավորման ավելի քան 1000 դեպք է գրանցվել։ Ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
«Տարեսկզբից ի վեր գրանցվել է քիմիական թունավորման 890 դեպք` ալկոհոլային, դեղորայքային, թմրամիջոցներից, թունաքիմիկատներով, խոտաբույսերից, օճառներից, լվացվող այլ միջոցներից, չճշտված նյութերից և այլն։ 2024 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է քիմիական թունավորման 887 դեպք։ Արձանագրվել է դեպքերի թվի աճ»,– ասաց Աբովյանը։
Մասնագետը նշեց, որ երեխաների շրջանում ամենաշատը արձանագրվում են օրգանական նյութերով, ինչպես նաև գժախոտով թունավորվելու դեպքեր։
Աբովյանը բացատրեց, որ գժախոտն անուշաբույր ծաղիկ է` սպիտակ զանգակի տեսքով, ու սերմերը քաղցր համ ունեն։ Երեխաներին էլ հաճախ գրավում են այդ հոտն ու քաղցր համը, սակայն ծաղկի սերմը բավականին թունավոր է, նույնիսկ հալյուցինացիաներ է առաջացնում։ Խոսելով թունաքիմիկատների մասին` նա նշեց, որ կարող են լինել ընտանեկան թունավորման դեպքեր, այսինքն` թունաքիմիկատը սննդին մոտ տեղադրված լինի, և այդ սնունդն օգտագործելու դեպքում կարող է ամբողջ ընտանիքը թունավորվել։
Ինչ վերաբերում է սննդային թունավորումներին, Աբովյանը շեշտեց` դա շատ արդիական է, մասնավորապես, եթե հաշվի առնվի այն հանգամանքը, որ շուտով ամառ է։ Քաղաքից դուրս գնալիս մեծանում է սննդային թունավորումների ռիսկը, քանի որ շատերը մթերքը ճիշտ չեն պահում։
ՀՀ–ում կարմրուկով վարակվածների թիվը 1 շաբաթում ավելացել է 10-ով
«Այս տարվա ընթացքում արդեն սննդային թունավորման 77 դեպք է գրանցվել, որից 14-ը` բոտուլիզմով, 2–ը` ստաֆիլակոկով պայմանավորված, 5-ը` այլ մանրէային չճշտված սննդով, իսկ 56-ը` սնկերով»,– նշեց Աբովյանը` հորդորելով պահպանել անձնական հիգիենայի կանոնները սննդի պատրաստումից առաջ, դրանից հետո ձեռքերն օճառով լվանալ, միրգն ու բանջարեղենն էլ հոսող ջրի տակ լվանալ առնվազն 2-3 րոպե։
Անդրադառնալով դեղորայքային թունավորման դեպքերին` մասնագետը հայտնեց, որ 2023 թվականի առաջին 4 ամսում դրանք 205–ն են եղել, իսկ 2024 թվականի նույն ժամանակահատվածում` 192-ը։ Նա քաղաքացիներին կոչ արեց դեղերը հեռու պահել երեխաներից, քանի որ նրանց շրջանում են հիմնականում դեպքերն արձանագրվում, երբ անգիտակցաբար հասանելի վայրից վերցնում են ու օգտագործում։
Ռոմելլա Աբովյանն ասաց, որ քիմիական թունավորումների ժամանակ լինում է քրտնարտադրություն, սրտխառնոց, հալյուցինացիաներ, մթագնում և այլն։ Սննդային թունավորումների հիմնական ախտանշաններն են` ցավ, որովայնի շրջանում, սրտխառնոց, փսխումներ։ Բոտուլիզմով թունավորվելու դեպքում ախտանշաններն առանձնահատուկ են` երկտեսություն է լինում, և աչքի կոպերը փակվում են։
Նա ընդգծեց, որ ցանկացած ախտանշանի դեպքում պետք է դիմել հիվանդանոց և տնային պայմաններում ինքնաբուժությամբ չզբաղվել։ Սնկերի թունավորման դեպքում թան ու ալկոհոլ խմել չի կարելի, քանի որ թույնը շատ ավելի արագ կտարածվի։ Սնկերի դեպքում նաև խորհուրդ տվեց արծաթով չստուգել դրա թունավոր կամ ոչ թունավոր լինելը։ Սննդային թունավորումների դեպքում էլ հորդորեց չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ դա ցուցված չէ։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը մայիսի 16-ին հայտնել էր, որ այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ։
Լրահոս
0