00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՔՊ–ական 3 պատգամավորներ խոսել են Բագրատ սրբազանի հանդիպման առաջարկի մասին

© Sputnik / Aram NersesyanՀայկական պատվիրակությունը «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստին (22 փետրվարի, 2022թ). Երևան
Հայկական պատվիրակությունը «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստին (22 փետրվարի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2024
Բաժանորդագրվել
Նրանց խոսքով` վարչեպետի իմպիչմենտի գործընթացին վերաբերող օրակարգով հանդիպումներ ունենալ չեն պատրաստվում։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որևէ պարագայում չի պատրաստվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի հարցը որևէ մեկի հետ քննարկել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանը։
«ՔՊ–ին պաշտոնապես հանդիպման առաջարկ չի եղել, բայց այդ օրակարգը, որն ըստ հայտարարության պետք է լինի, քննարկման ենթակա չէ»,–ասաց Խանդանյանը։
Նա ընդծեց, որ Հայաստանում կառավարությունը կարող է փոխվել միայն ժողովրդավարական, լեգիտիմ ճանապարհով, հիշեցնելով, որ հաջորդ ընտրությունները 2026 թվականին են լինելու։
Հարցին, թե արդյոք վարչապետի հետ հանդիպել են և քննարկել սրբազանի գործողությունները կամ դրանց ֆոնին իրենց գործողությունները, Խանդանյանը նշեց, որ հաճախակի են հանդիպումներ լինում, բայց նման օրակարգով քննարկում չեն ունեցել։
ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ բացառում էր, որ երբևէ կլինի մի իրավիճակ, երբ եկեղեցին փաստացի իշխանափոխության օրակարգով շարժում կնախաձեռնի, բայց կյանքն անպես է փոխվել, որ ոչ մի բան չի կարելի բացառել:
Հարցին, արդյոք հանդիպել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանին և եթե լինի առաջարկ, արդյոք կհանդիպի, նա պատասխանեց, որ կմտածի։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քաղաքական ուժերին հրավիրում է հավաքի. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
«Եթե Բագրատ սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգը ասի, կմտածեմ, բայց նման անհրաժեշտություն չեմ տեսնում»,–ասաց նա։
ՔՊ–ական պատգամավոր Գուրգեն Արսենյանն էլ ԱԺ–ում լրագրողներին ասաց, որ կմտածի` գնա՞լ սրբազանի հետ քննարկման, եթե իր անունը հնչի։
Հիշեցնենք` հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։
Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց, Բագրատ սրբազանն էլ հայտարարեց, որ մտադիր է հանդիպումներ ունենալ քաղաքական տարբեր ուժերի, հասարակական տարբեր խավերի ներկայացուցիչների հետ։
Լրահոս
0