00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես են Երևանն ու Բաքուն կատարում դելիմիտացիան և դեմարկացիան. պարզաբանում է քարտեզագետը

© Sputnik / Aram NersesyanՏավուշ
Տավուշ - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2024
Տավուշ
Բաժանորդագրվել
Արտակ Փիլոյանի կարծիքով` 1970-ականների քարտեզները դելիմիտացիայի համար միանգամայն տրամաբանական են, բայց դա չի նշանակում, որ ռիսկերն ու սպառնալիքները վերանում են։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման և սահմանազատման գործընթացում վիճահարույց և քննարկվող հարցերից մեկն այն քարտեզն է, որով կատարվում է այդ գործընթացը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ԵՊՀ քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի վարիչ Արտակ Փիլոյանը։
Նշենք, որ ընդդիմությունն ու նրանց կողմնակիցները պնդում են, որ սահմանազատման համար ընտրված քարտեզները չեն բխում Հայաստանի շահերից։ Խոսքը 1976 թվականի Խորհրդային Միության քարտեզների մասին է, որոնք, ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այդ բնույթի իրավական ուժ ունեցող միակ փաստաթղթերն են։
Ըստ այդ քարտեզների` Տավուշի մարզի Կիրանց գյուղի մի շարք հատվածներ` Վրաստան տանող մայրուղու մի հատվածը, մի քանի տներ ու հողամասեր, անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ։
Արտակ Փիլոյանը նշեց, որ 1976 թվականի քարտեզների օգտին ընտրություն կատարելը տրամաբանական է, քանի որ դա համապատասխանում է տխրահռչակ Ալմա Աթայի հռչակագրին։ Ըստ դրա` նախկին ԽՍՀՄ հանրապետությունների վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ, և քանի որ վերջին անգամ այդ վարչական սահմանները ճշգրտվել են 70-ականներին, ապա համապատասխան քարտեզներն էլ հիմք են հանդիսացել սահմանազատման համար։
Փորձագետը երկրորդական է համարում այն հարցը, թե որքանով է Հայաստանին ձեռնտու սահմանազատումը հենց 1976 թվականի քարտեզներով, որոնք միջազգայնորեն ճանաչված փաստաթղթեր են։ Փիլոյանի պնդմամբ` անշուշտ, Հայաստանի համար ամենաշահավետ տարբերակը կլինի 1926 թվականի քարտեզը, որը տպագրվել է Հայկական սովետական հանրագիտարանում. այնտեղ Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում է 31 000 ք/կմ, այդ կազմի մեջ է մտնում նաև Կարմիր Քուրդիստանի տարածքը: Բայց դա ավելի շատ իրավիճակային քարտեզ է։ Իրավական տեսանկյունից 1970-ականների քարտեզներն առավել օպտիմալ են:
Փիլոյանը սխալ է համարում այն, որ պետական կառույցները կադաստրային վկայականներ են տրամադրել Տավուշի գյուղերի բնակիչներին, և նրանք տներ են կառուցել Խորհրդային Հայաստանի սահմաններից դուրս գտնվող տարածքում։ Ըստ մասնագետի` այդ վկայականները տրամադրելու ժամանակ հաշվի չեն առել, որ աշխարհաքաղաքական իրավիճակը կարող է փոխվել, և այդ մարդիկ կարող են փաստի առաջ կանգնել։
Միաժամանակ փորձագետը համարում է, որ անկախ քարտեզի ընտրությունից` Հայաստանը պետք է ցույց տա սեփական շահերը պաշտպանելու և հավասար լինելու կարողությունը, ոչ թե հանդես գա թույլի և պարտվողի դիրքերից։ Նա չի բացառում, որ տավուշյան սահմանազատումից հետո Ադրբեջանը նոր քարտեզներ չի գտնի և չի պահանջի դրանցով սահմանազատում իրականացնել այլ հատվածներում, մասնավորապես Սյունիքում և Գեղարքունիքում։ Եվ որքան զիջող լինի Հայաստանը, այնքան Ադրբեջանի ախորժակը կմեծանա։ Իհարկե, սահմանազատումն ու սահմանագծումը միշտ ինչ-որ փոխզիջումներ են ենթադրում։ Ու երբ տարածքի այս կամ այն հատվածը նույն Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, կարելի է և պետք է պայմանավորվել, գուցե պետք լինի ինչ-որ բան զիջել այդ կարևոր հատվածը ստանալու համար։
Ավելի վաղ Փաշինյանի աշխատակազմից հայտնել էին, որ Տավուշի սահմանագծման ընթացքում Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, և սյուները կտեղադրվեն ավելի ուշ: Փիլոյանի խոսքով` համակարգչային ծրագրերը հնարավորություն են տալիս հնարավորինս ճշգրիտ գծել սահմանը։
«Գործընթացը տեղի է ունենում հետևյալ կերպ. մենք կոորդինատներ ենք ստանում տեղագրական քարտեզներից, որոնք յուրահատուկ կոորդինատային ցանցեր են։ Դրանք կիլոմետրերի բաժանված զուգահեռներ և միջօրեականներ են։ Հստակ կոորդինատները պարզելուց հետո տվյալները մուտքագրվում են GPS սարքերում, և դրանից հետո մենք տեղում գտնում ենք անհրաժեշտ կետը»,– բացատրեց նա:
Որպես քարտեզագրության մասնագետ՝ Փիլոյանը համամիտ է, որ սահմանազատումը երկար տարիների քրտնաջան աշխատանք է։ Դրա ապացույցն է այն, որ Վրաստանի հետ սահմանը մինչ օրս սահմանազատված չէ։ Հայ-ադրբեջանական սահմանի պարագայում ակնհայտ է, որ քաղաքական որոշում է կայացվել։
Փիլոյանը չցանկացավ գործընթացին քաղաքական գնահատականներ տալ, բայց կարծում է, որ առանց արտաքին երաշխիքների, մասնավորապես ԵԱՀԿ-ի, չի կարելի գնալ սահմանազատման և սահմանագծման: ԵԱՀԿ-ն լուրջ փորձ ունի հետխորհրդային և սոցիալիստական ճամբարի երկրների, մասնավորապես Բելառուսի և Լիտվայի, Բելառուսի և Լեհաստանի սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցում: Կան հստակ մշակված առաջարկություններ և սկզբունքներ, որոնցով կարելի էր առաջնորդվել։
Լրահոս
0