00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի օրենսդրությունում ցանկանում են ներդնել կորպորատիվ կառավարման օրենսգիրք

© Sputnik / Asatur YesayantsԳևորգ Պապոյան
Գևորգ Պապոյան - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2024
Բաժանորդագրվել
Առայժմ օրենքը գործում է միայն ֆինանսական ընկերությունների և ձեռնարկությունների, բորսայում արժեքավոր արժեթղթեր թողարկողների համար։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Հայաստանի օրենսդրությունում ցանկանում են ներդնել կորպորատիվ կառավարման օրենսգիրքը։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Հայաստանում գործում են Կենտրոնական բանկի կողմից հաստատված կորպորատիվ կառավարման սկզբունքներ, սակայն դրանք տարածվում են միայն այն ֆինանսական կազմակերպությունների և ընկերությունների վրա, որոնք ցանկանում են արժեթղթեր ցուցադրել Հայաստանի ֆոնդային բորսայում:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը Թեհրանում մասնակցել է Iran Expo 2024-ին
Պապոյանը նշեց, որ կորպորատիվ օրենսգիրքը նախատեսվում է ամրագրել օրենսդրության մեջ, բայց կամավոր հիմունքներով։ Գոնե առայժմ։
«Մեր երկիրն ավելի գրավիչ տեսք կունենա ներդրողների համար, եթե նրանք մեր օրենսդրության մեջ գոնե կամավոր հղում տեսնեն կորպորատիվ կառավարման լավագույն համաշխարհային պրակտիկային։ Այն կդառնա վարքագծի օրինակ այն ընկերությունների համար, որոնք դեռ չեն հետևում դրան»,– հավելեց Պապոյանը։
Էկոնոմիկայի նախարարությունը խնդրեց օրինագիծն առաջիկայում ներկայացնել խորհրդարան։
Նշենք, որ մի քանի տարի առաջ կատարված ուսումնասիրություններով (և ընդհանուր առմամբ արդիական են մնում մինչ օրս) Հայաստանում ընկերությունների կառավարումը մնում է ծայրահեղ կենտրոնացված. նույնիսկ այն ընկերություններում, որտեղ կա տնօրենների խորհուրդ, այն հաճախ ղեկավարում է գործադիր տնօրենը։
Բորսաներում պղինձը թանկանում է, երկաթը՝ էժանանում. ինչ ազդեցություն կունենա դա ՀՀ-ի համար
Բացի այդ, օրենսդրությունը չի սահմանում, թե ինչ որակավորում պետք է ունենան տնօրենների խորհրդի անդամները: Ճիշտ է, կորպորատիվ կառավարման օրենսգիրքը խորհուրդ է տալիս ընկերության խորհրդում նշանակել առնվազն երկու անկախ տնօրեն, բայց գործնականում ոչ բոլոր ընկերություններն են դա անում։
Բացի այդ, օրենքը չի տալիս անկախության հստակ չափանիշներ նման տնօրենների համար: Ի վերջո, խորհրդի համար հստակ լիազորություններ սահմանված չեն. նշված չէ` արդյոք նրանք կարող են մասնակցել ռազմավարական որոշումների կայացմանը, առանց որի խորհուրդը վերածվում է դատարկ ձևականության:
Լրահոս
0