https://arm.sputniknews.ru/20240517/emn-voghjunum-e-hajastani-u-adrbejan-sahmanazatman-gvortsyntacum-dzerq-bervats-arajyntacy-75927602.html
ԵՄ–ն ողջունում է Հայաստանի ու Ադրբեջան սահմանազատման գործընթացում ձեռք բերված առաջընթացը
ԵՄ–ն ողջունում է Հայաստանի ու Ադրբեջան սահմանազատման գործընթացում ձեռք բերված առաջընթացը
Sputnik Արմենիա
ԵՄ-ն կողմերին կոչ է անում հետագա վճռական քայլեր ձեռնարկել երկկողմ այլ հարցերի լուծման համար։ 17.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-17T22:03+0400
2024-05-17T22:03+0400
2024-05-17T22:08+0400
եվրամիություն
սահմանազատում
դեմարկացիա
հայ-ադրբեջանական
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905456_360:9:1485:642_1920x0_80_0_0_24f147ab34e9f14f27d0e3c3bbb7fab8.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Եվրամիությունը ողջունում է Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը, ինչը հանգեցրել է սահմանի մի քանի հատվածների վերաբերյալ համաձայնագրի կնքմանը: Տեղեկությունը հայտնում է ԵՄ պաշտոնական կայքը։ԵՄ-ն կողմերին կոչ է անում հետագա վճռական քայլեր ձեռնարկել երկկողմ չլուծված այլ հարցերի լուծման համար և շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն և կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին։Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվեր մինչև 2024 թ. մայիսի 15-ը:ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905456_88:0:1511:1067_1920x0_80_0_0_dc55cf546e1a1d9b3f00049a9fb85aa9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, սահմանազատում, դեմարկացիա, հայ-ադրբեջանական, հայաստան, ադրբեջան
եվրամիություն, սահմանազատում, դեմարկացիա, հայ-ադրբեջանական, հայաստան, ադրբեջան
ԵՄ–ն ողջունում է Հայաստանի ու Ադրբեջան սահմանազատման գործընթացում ձեռք բերված առաջընթացը
22:03 17.05.2024 (Թարմացված է: 22:08 17.05.2024) ԵՄ-ն կողմերին կոչ է անում հետագա վճռական քայլեր ձեռնարկել երկկողմ այլ հարցերի լուծման համար։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Եվրամիությունը ողջունում է Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը, ինչը հանգեցրել է սահմանի մի քանի հատվածների վերաբերյալ համաձայնագրի կնքմանը: Տեղեկությունը հայտնում է
ԵՄ պաշտոնական կայքը։
«Եվրամիությունը ողջունում է 1991 թվականի Ալմաթիի համաձայնագրի և, մասնավորապես, մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների 9-րդ նիստի ընթացքում ստորագրված արձանագրության հիման վրա Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը, ինչը հանգեցրել է սահմանի մի քանի հատվածների վերաբերյալ համաձայնագրի կնքմանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
ԵՄ-ն կողմերին կոչ է անում հետագա վճռական քայլեր ձեռնարկել երկկողմ չլուծված այլ հարցերի լուծման համար և շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն և կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին
պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվեր մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից
բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն
40 սահմանային սյուն է տեղադրվել։