00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանի խորհրդարանն ընդունեց օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրենքը

Բաժանորդագրվել
Քվեարկությունն ընթացել է լարված մթնոլորտում։ Փողոցում բողոքի ցույցեր և ձերբակալություններ էին տեղի ունենում։
Վրաստանի խորհրդարանն ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, որն ավելի վաղ բողոքի ալիք էր բարձրացրել երկրում և խորհրդարանում ծեծկռտուքի առիթ էր դարձել։
Կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 30-ը (ընդդիմության ներկայացուցիչներ):
Օրինագծի քննարկումը վերջնական ընթերցմամբ շատ բուռն է ընթացել։ Ծեծկռտուք է տեղի ունեցել մեծամասնության և ընդդիմադիր «Միասնական ազգային շարժման» պատգամավորների միջև, ինչի պատճառով խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին տեխնիկական ընդմիջում է հայտարարել: Քվեարկության ֆոնին խորհրդարանի դիմաց ձերբակալություններ տեղի են ունեցել։
Քննարկումն անցկացվել է բողոքի ցույցերի, ինչպես նաև իշխող «Վրացական երազանքի» և ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների միջև ծեծկռտուքի ֆոնին․ ընդդիմությունը դեմ է օրենքին։ Խորհրդարանի մոտ հերթական անգամ հավաքվել են ակցիայի մասնակիցները՝ փակելով Ռուսթավելի պողոտան, ինչպես նաև շենքի կողային մուտքը:
Ընդ որում, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արդեն հայտարարել է, որ մտադիր է վետո դնել օրինագծի վրա: Սակայն խորհրդարանը հնարավորություն ունի այն շրջանցել։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը նախատեսում է առանձին ռեեստրում գրանցել այն ոչ առևտրային իրավաբանական անձանց և ԶԼՄ-ներին, որոնց եկամուտների ավելի քան 20%-ը ստացվել է արտերկրից: Երբ Վրաստանի նախագահը վետո կդնի օրենքի վրա, պատգամավորները 4 շաբաթ անց կկարողանան հաղթահարել այն։

Ինչ է ենթադրում Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը

Առաջին անգամ օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանի խորհրդարանը փորձել է ընդունել 2023 թվականի գարնանը։ Այն ժամանակ զանգվածային անկարգությունների պատճառով կառավարությունը ստիպված հետ էր կանչել օրինագիծը։
Սակայն որոշ ժամանակ անց իշխանությունը կրկին տեսել էր օրինագծի անհրաժեշտությունը` պատճառաբանելով, որ արտասահմանյան դոնորները ավելացրել են Վրաստանում արմատական խմբերի և կուսակցությունների գաղտնի ֆինանսավորումը՝ չնայած թափանցիկության մասին խոստումներին։
Դեռ մեկ տարի առաջ իշխող կուսակցությունը քննարկում էր օրինագծի երկու տարբերակ ՝ այսպես կոչված՝ վրացական և ամերիկյան, որոնք պատճենված էին ԱՄՆ–ի նմանատիպ օրենքից։
Խորհրդարանն այն ժամանակ ընդունեց «վրացական» տարբերակը, որն ի դեպ, համեմատաբար մեղմ էր:
ոչ առևտրային իրավաբանական անձինք և ԶԼՄ-ները օտարերկրյա գործակալների կարգավիճակ կստանան, եթե նրանց եկամուտների 20% - ից ավելին ստացվի արտերկրից;
նման կազմակերպությունները պարտավոր են գրանցվել որպես օտարերկրյա գործակալ, իսկ մերժման դեպքում նրանց նկատմամբ տուգանք կկիրառվի;
յուրաքանչյուր տարի նրանք պարտավոր են զեկուցել իրենց ծախսերի մասին:
«Ամերիկյան» տարբերակը (FARA օրենքի անալոգը, որն ընդունվել է ԱՄՆ-ում 1938 թվականին) նախատեսում է օտարերկրյա գործակալի կարգավիճակ ոչ միայն օտարերկրյա ֆինանսավորմամբ ոչ առևտրային իրավաբանական անձանց, այլ ընդհանրապես բոլորի, այդ թվում ՝ ֆիզիկական անձանց համար։ Չկատարման համար կարող է լինել քրեական պատասխանատվություն:
Ընդդիմությունը քննադատում էր ի սկզբանե առաջարկված «վրացական» տարբերակը ՝ այն անվանելով «ռուսական»։ Այն ժամանակ իշխող կուսակցությունը մտցրեց «ամերիկյան» տարբերակը՝ ընդդիմությանը ցույց տալու համար, թե որքան կոշտ է այն։
Այնուհետև առաջին ընթերցմամբ ընդունվեց ավելի մեղմ տարբերակը, բայց Արևմուտքի քննադատությունը և բողոքները, որոնք երբեմն վերածվում էին «մոլոտովյան կոկտեյլների» օգտագործմամբ անկարգությունների, ամեն դեպքում սկսվեցին: Դրա պատճառով 2023 թվականին օրինագիծը հետ կանչվեց։
Եվ ահա այսօր օրենքն, այնուամենայնիվ, ընդունվեց երրորդ՝ վերջնական ընթերցմամբ։
Լրահոս
0