https://arm.sputniknews.ru/20240515/rd-agn-n-voghjunum-e-mirzvojani-ev-bajramvovi-banakcutjunnery-almatium-75782869.html
ՌԴ ԱԳՆ-ն ողջունում է Միրզոյանի և Բայրամովի բանակցությունները Ալմաթիում
ՌԴ ԱԳՆ-ն ողջունում է Միրզոյանի և Բայրամովի բանակցությունները Ալմաթիում
Sputnik Արմենիա
Ռուսաստանի ԱԳՆ-ն Ղազախստանի բանակցությունները անվանել է ևս մեկ քայլ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ճանապարհին: 15.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-15T14:18+0400
2024-05-15T14:18+0400
2024-05-15T14:19+0400
ռուսաստան
մարիա զախարովա
ալմաթի
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1c/72819946_0:0:1600:901_1920x0_80_0_0_f47619e2e0fe3f7857e364ce863b7390.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Պաշտոնական Մոսկվան ողջունում է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:Նա կարևոր է համարում, որ Ալմաթիում շփումները ընթանում են ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա, որոնցով սահմանվել է հայ–ադրբեջանական կարգավորման գործընթացի «ճանապարհային քարտեզը»:Մայիսի 10–11–ը Ալմաթիում կայացել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի ուղիղ բանակցությունները: Հանդիպման նախաձեռնողը Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևն էր: Միրզոյանն ավելի ուշ հայտարարել է, որ Ալմաթիում Ադրբեջանի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում։
ալմաթի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1c/72819946_95:0:1518:1067_1920x0_80_0_0_4e578cc206567ee7fc038e074b85025a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, մարիա զախարովա, ալմաթի, հայաստան
ռուսաստան, մարիա զախարովա, ալմաթի, հայաստան
ՌԴ ԱԳՆ-ն ողջունում է Միրզոյանի և Բայրամովի բանակցությունները Ալմաթիում
14:18 15.05.2024 (Թարմացված է: 14:19 15.05.2024) Ռուսաստանի ԱԳՆ-ն Ղազախստանի բանակցությունները անվանել է ևս մեկ քայլ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ճանապարհին:
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Պաշտոնական Մոսկվան ողջունում է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:
«Մենք ողջունում ենք մայիսի 10–11-ը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացումը։ Սա ևս մեկ քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության, բարգավաճման հասնելու ճանապարհին։ Մենք աջակցում ենք Ղազախստանի ջանքերին այդ ուղղությամբ։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ամեն կերպ աջակցել գործընկերներին»,– ասել Է Զախարովան։
Նա կարևոր է համարում, որ Ալմաթիում շփումները ընթանում են ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա, որոնցով սահմանվել է հայ–ադրբեջանական կարգավորման գործընթացի «ճանապարհային քարտեզը»:
Մայիսի 10–11–ը Ալմաթիում կայացել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի ուղիղ
բանակցությունները: Հանդիպման նախաձեռնողը Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևն էր: Միրզոյանն ավելի ուշ հայտարարել է, որ Ալմաթիում Ադրբեջանի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում։