00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը եվրոպացի պատվիրակներին պատմել է ՀՀ տնտեսության ձեռքբերումների մասին

© Photo : Screenshot Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2024
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի խոսքով՝ այսօր անհրաժեշտ է ամրապնդել պետական ինստիտուտները, ինչպես նաև կրթության և գիտության ենթակառուցվածքները:
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. 2018 թվականից Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով, պետական բյուջեի եկամուտներն աճել են ավելի քան 91 տոկոսով, ստեղծվել է շուրջ 200 հազար աշխատատեղ, որը ընդհանուր աշխատատեղեր թվի մեջ նշանակում է մոտ 37 տոկոս աճ: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովի ժամանակ:
Նրա խոսքով՝ դա հնարավոր է դարձել, քանի որ տնտեսվարողները ազատ, առանց սահմանափակումների տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորություն են ստացել։
Ըստ Փաշինյանի` ՀՀ իշխանությունները զգալիորեն կրճատել են ստվերային տնտեսությունը և սկզբունքային պայքար են մղում կոռուպցիայի դեմ։
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ այսօր պետք է ամրապնդել պետական ինստիտուտները, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտի ենթակառուցվածքները, որոնց բյուջետային ֆինանսավորումը 2018 թվականից ի վեր ավելացել է ավելի քան երկու անգամ:

«Անհրաժեշտ է ոչ միայն պատրաստել ավելի որակյալ մասնագետներ, այլև հասկանալ, որ կրթությունը ցկյանս գործընթաց է: Այն, որ Հայաստանում դեռ չեն գիտակցում դա, իր մաշկի վրա զգում է նաև մասնավոր բիզնեսը, որը ժամանակակից պահանջներին համապատասխանող որակյալ կադրերի պակաս ունի»,– հայտարարեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 14–ին Երևանում մեկնարկել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի 33–րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը։ Համաժողովի ընթացքում բարձր մակարդակի երկխոսություն է ծավալվում արդիական թեմաների շուրջ: Երևանյան համաժողովին շուրջ 2000 պատվիրակ է մասնակցում:
Դեպի տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին
Լրահոս
0