Կինոյի փայլն ու աստղերը. Կաննի փառատոնի բացման ֆոտոշարքը
Կինոյի փայլն ու աստղերը. Կաննի փառատոնի բացման ֆոտոշարքը
Sputnik Արմենիա
Ֆրանսիայի Լազուրե ափին կայացել է Կաննի միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը։ Հիմնական մրցույթում այս տարի ներկայացված է 22 ֆիլմ, որոնք կներկայացվեն... 15.05.2024, Sputnik Արմենիա
Հիմնական մրցույթի ժյուրիի նախագահն այս տարի ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ Գրետա Գերվիգն է. նա այնպիսի կինոնկարների հեղինակ է, ինչպիսիք են «Փոքրիկ կանայք», «Լեդի Բյորդ» և «Բարբի» ֆիլմերը։Հիմնական մրցույթում պայքարելու են Դոնալդ Թրամփի կարիերայի մասին պատմող՝ իրանական ծագումով շվեդ ռեժիսոր Ալ Աբասիի «Աշակերտը» ֆիլմը, Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, կանադացի ռեժիսոր Դևիդ Կրոնենբերգի «Պատանքներ» ֆիլմը, ֆրանսիացի ռեժիսոր Քրիստոֆ Օնորեի`Մարչելո Մաստրոյանիի մասին պատմող «Իմ Մարչելոն» ֆիլմը և այլն։ Հիմնական մրցույթում ընդգրկվել են նաև շվեդ ռեժիսոր Մանգուս ֆոն Հոռնի «Ասեղով աղջիկը», բրիտանացի ռեժիսոր Անդրեա Առնոլդի «Թռչունը», բրազիլացի ռեժիսոր Կարիմ Այնուզի «Ճակատագրի հյուրանոցը», ֆրանսիացի ռեժիսոր Ժակ Օդիարի «Էմիլյա Պերես» ֆիլմերըը և այլն:Կաննի միջազգային կինոփառատոնն ամենամյա կինեմատոգրաֆիական փառատոն է, որը մայիսի վերջին Կանն առողջարանային քաղաքում անցկացվում է 1946 թվականից։ Փառատոնն իր արդի մասշտաբները ձեռք է բերել 1951 թվականից հետո։ 1952 թվականից ամեն տարի անցկացվում է մայիսին։
Ֆրանսիայի Լազուրե ափին կայացել է Կաննի միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը։ Հիմնական մրցույթում այս տարի ներկայացված է 22 ֆիլմ, որոնք կներկայացվեն մայիսի 14-ից մինչև 25-ը։
Հիմնական մրցույթի ժյուրիի նախագահն այս տարի ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ Գրետա Գերվիգն է. նա այնպիսի կինոնկարների հեղինակ է, ինչպիսիք են «Փոքրիկ կանայք», «Լեդի Բյորդ» և «Բարբի» ֆիլմերը։
Հիմնական մրցույթում պայքարելու են Դոնալդ Թրամփի կարիերայի մասին պատմող՝ իրանական ծագումով շվեդ ռեժիսոր Ալ Աբասիի «Աշակերտը» ֆիլմը, Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, կանադացի ռեժիսոր Դևիդ Կրոնենբերգի «Պատանքներ» ֆիլմը, ֆրանսիացի ռեժիսոր Քրիստոֆ Օնորեի`Մարչելո Մաստրոյանիի մասին պատմող «Իմ Մարչելոն» ֆիլմը և այլն։ Հիմնական մրցույթում ընդգրկվել են նաև շվեդ ռեժիսոր Մանգուս ֆոն Հոռնի «Ասեղով աղջիկը», բրիտանացի ռեժիսոր Անդրեա Առնոլդի «Թռչունը», բրազիլացի ռեժիսոր Կարիմ Այնուզի «Ճակատագրի հյուրանոցը», ֆրանսիացի ռեժիսոր Ժակ Օդիարի «Էմիլյա Պերես» ֆիլմերըը և այլն:
Կաննի միջազգային կինոփառատոնն ամենամյա կինեմատոգրաֆիական փառատոն է, որը մայիսի վերջին Կանն առողջարանային քաղաքում անցկացվում է 1946 թվականից։ Փառատոնն իր արդի մասշտաբները ձեռք է բերել 1951 թվականից հետո։ 1952 թվականից ամեն տարի անցկացվում է մայիսին։
Դերասանուհի Մերիլ Սթրիփը Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ժյուրիի անդամ Ջուլիետ Բինոշի հետ ստանում է «Ոսկե արմավենու ճյուղը»
Դերասանուհի Մերիլ Սթրիփը Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ժյուրիի անդամ Ջուլիետ Բինոշի հետ ստանում է «Ոսկե արմավենու ճյուղը»