00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու է Արևմուտքն արձագանքում Վրաստանի ոստիկանության կիրառած ուժին, իսկ ՀՀ–ի դեպքում լռում

© Sputnik / StringerՈստիկաններ
Ոստիկաններ - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2024
Ոստիկաններ
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգի խոսքով` արևմտյան երկրները գործում են պարզ սկզբունքով։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիս – Sputnik. Արևմուտքը, ի տարբերություն Վրաստանի, չի արձագանքում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին ու ոստիկանության բիրտ ուժի կիրառմանը, քանի որ Հայաստանում տեղի ունեցող ակցիաները չեն արտացոլում իրենց շահերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Ավելին` նա կարծում է, որ Հայաստանում ցուցարարների նկատմամբ ոստիկանները շատ ավելի կոշտ են գործում, քան Վրաստանում, բայց Արևմուտքը, միևնույնն է, դա չի նկատում։
«Պատճառներից մեկն այն է, որ Վրաստանի իշխանություններն ընդունում են մի օրենք, որը չի բխում Արևմուտքի շահից, դրա համար այնտեղի ակցիաները և ոստիկանների կիրառվող ուժը անմիջապես նկատելի է դառնում»,– ասաց քաղտեխնոլոգը։
Ընդ որում, նրա խոսքով, Վրաստանում ոստիկանության կիրառած ուժն անհամաչափ չէ, հատկապես երբ համեմատում ենք, օրինակ, Ֆրանսիայի կամ ԱՄՆ–ի հետ։ Այդ երկրներում ոստիկանները շատ ավելի կոշտ են գործում ցուցարարների նկատմամբ։
Այսպիսով, արևմտյան երկրները, ըստ Բադալյանի, գործում են պարզ սկզբունքով ՝ արձագանքում են և աղմուկ բարձրացնում այն դեպքում, եթե դա իրենց շահերից է բխում:
Ինչ վերաբերում է ոստիկանական համակարգի բարեփոխումներին, ապա քաղտեխնոլոգը նշե, որ չնայած դրանք թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում տեղի են ունեցել արևմտյան երկրների օգնությամբ, բայց Հայաստանում պարզապես ձևական բնույթ են կրել։
«Գումարները ստացել են, դրամաշնորհները ստացել են, սակայն իրականում որևէ բարեփոխում չի եղել։ Եվ հետո Վրաստանում ժողովրդավարական համակարգ է տիրում, իսկ Հայաստանում մեկ մարդու իշխանություն է, որն էլ կառավարում է այդ իրավապահ համակարգը»,- ընդգծեց քաղտեխնոլոգը:
Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Իսկ Թբիլիսիում բողոքի ակցիաներ են անցկացվում ապրիլի 15-ից, երբ Վրաստանի խորհրդարանում սկսեցին քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։
Այն ենթադրում է հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների գրանցում օտարերկրյա ուժի շահեր իրականացնող կազմակերպությունների ռեեստրում, եթե նրանց տարեկան եկամտի 20 (ու ավելի) տոկոսը արտասահմանյան ֆինանսավորումն է: Տարին մեկ անգամ նրանք պետք է հայտարարագիր լրացնեն։
Լրահոս
0