00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս նեղ մայթով գնանք. ոստիկանները երթի մասնակիցներին արգելեցին գնալ Սուրբ Աննա եկեղեցի

Բաժանորդագրվել
Այցիայի մասնակիցներն ուզում են երթով գնալ դեպի եկեղեցի, բայց ոստիկանները թույլ չեն տալիս։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՀՀ ոստիկանության ծառայողները «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին և կողմնակիցներին թույլ չտվեցին գնալ դեպի Սայաթ–Նովա պողոտա` Սուրբ Աննա եկեղեցու բակ։
Այդ ժամանակ վիճաբանություն սկսվեց երթի մասնակիցների և ոստիկանների միջև, որը կանխեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Այնուհետև լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ չի հասկանում, թե ինչու են այսքան շատ ոստիկաններ տեղակայվել կենտրոնում` Օպերայի և բալետի ազգային թատրոնին հարող հատվածներում։
«Մենք ապրում ենք մի մեծ հոգեբուժարանում, որտեղ գլխավոր բժիշկը բացակայում է։ Ո՞վ է հասկանում` ինչու են հավաքվել այսքան շատ, իրենց է պետք հարցնել։ Ասում են` նեղ մայթով գնացեք (Թումանյան փողոցով դեպի Աբովյան փողոց, ապա Սայաթ–Նովա պողոտա` Սուրբ Աննա եկեղեցու բակ)։ Թող այս արգելապատնեշները բացեն, փողոցով գնանք։ Հազարավոր մարդիկ կան, ինչպե՞ս կարող ենք այս նեղ մայթով անցնել։ Մեկ է` իրենք են (ոստիկանները) փակել փողոցը»,– նշեց սրբազանը։
Նա հավելեց` երկրում «ժողովրդավառություն է», իշխանությունը նույնիսկ իր շվաքից է վախենում։
Տավուշի թեմի առաջնորդին մոտեցավ ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը և շեշտեց` ժողովրդին պետք չէ ընդհարման տանել։ Նա նշեց, որ ճանապարհը փակ է լինելու մինչև 20։00-ն, իսկ անձամբ նրանց համար ճանապարհը բաց է, ու մայթով կարող են առաջ շարժվել։
Բագրատ սրբազանը բարկացավ` նշելով, որ ճանապարհը նեղ է, հնարավոր չէ, որ այդքան մարդ կարողանա քայլել։ «Ոչինչ»,– արձագանքեց ՀՀ ոստիկանապետը։
Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Այսօր հազարավոր մարդիկ հավաքվել են Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին հարող տարածքում, քանի որ օպերայի շենքում ընթանում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան համաժողովը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրահոս
0