https://arm.sputniknews.ru/20240515/hvorinvatsq-e-zakharvovan-meknabanel-e-hh-ic-rus-sahmanapahneri-dursberman-harcy-75783994.html
Հորինվածք է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը
Հորինվածք է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը
Sputnik Արմենիա
Նա նշել է, սահմանապահները դուրս կգան միայն Ադրբեջանին սահմանակից 5 շրջաններից։ 15.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-15T14:39+0400
2024-05-15T14:39+0400
2024-05-15T14:39+0400
մարիա զախարովա
սահմանապահ
հայաստան
ռուսաստան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0f/75781772_0:0:801:450_1920x0_80_0_0_0a73764075ddb189a8692f111f33b2c0.jpg
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հորինվածք է անվանել այն տեղեկատվությունը, թե Հայաստանի հինգ մարզերից ՌԴ սահմանապահների դուրսբերումն իրականացվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներին չտեղակայելու մասին պայմանավորվածության շրջանակներում: Այս մասին նա հայտարարել Է ճեպազրույցի ժամանակ։Նրա խոսքով՝ իրականությանը չեն համապատասխանում նաև ենթադրությունները, թե իբր ռուսական կողմն առաջարկել է ամբողջությամբ դուրս բերել իր սահմանապահներին Հայաստանի տարածքից:«Սուտ է»,-ասաց նա:Նա նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների բանակցությունների ընթացքում հայկական կողմի խնդրանքով քննարկվել է ռուս սահմանապահների դուրսբերումը Ադրբեջանին սահմանակից մի շարք շրջաններից ՝ կապված նրանց կողմից առաջադրված մի շարք խնդիրների կատարման հետ:Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Հայաստանի մի շարք մարզերից ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել Է Մոսկվայում երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ։Մայիսի 12-ին հայտնի է դարձել, որ ռուս սահմանապահները սկսել են փակել Սյունիքի իրենց հենակետերը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0f/75781772_96:0:696:450_1920x0_80_0_0_ad48eefc9b595e6253347b2871fd2bd6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, սահմանապահ, հայաստան, ռուսաստան, տեսանյութ, տեսանյութեր, видео
մարիա զախարովա, սահմանապահ, հայաստան, ռուսաստան, տեսանյութ, տեսանյութեր, видео
Հորինվածք է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը
Նա նշել է, սահմանապահները դուրս կգան միայն Ադրբեջանին սահմանակից 5 շրջաններից։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հորինվածք է անվանել այն տեղեկատվությունը, թե Հայաստանի հինգ մարզերից ՌԴ սահմանապահների դուրսբերումն իրականացվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներին չտեղակայելու մասին պայմանավորվածության շրջանակներում: Այս մասին նա հայտարարել Է ճեպազրույցի ժամանակ։
Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր, որ Հայաստանի հինգ մարզերից ռուս սահմանապահների դուրսբերումը, որն իշխանությունները փորձում են ներկայացնել որպես ձեռքբերում ինքնիշխանության պաշտպանության առումով, Ալիևի հերթական պահանջն է։
Նրա խոսքով՝ իրականությանը չեն համապատասխանում նաև ենթադրությունները, թե իբր ռուսական կողմն առաջարկել է ամբողջությամբ դուրս բերել իր սահմանապահներին Հայաստանի տարածքից:
Նա նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների բանակցությունների ընթացքում հայկական կողմի խնդրանքով քննարկվել է ռուս սահմանապահների դուրսբերումը Ադրբեջանին սահմանակից մի շարք շրջաններից ՝ կապված նրանց կողմից առաջադրված մի շարք խնդիրների կատարման հետ:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Հայաստանի մի շարք մարզերից ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել Է Մոսկվայում երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ։
Մայիսի 12-ին հայտնի է դարձել, որ ռուս սահմանապահները սկսել են փակել Սյունիքի իրենց հենակետերը։