https://arm.sputniknews.ru/20240515/hhn-ev-slvovakian-razmatekhnikakan-hamagvortsakcutjan-pajmanavvorvatsutjunner-en-dzerq-berel-75785011.html
ՀՀ–ն և Սլովակիան ռազմատեխնիկական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
ՀՀ–ն և Սլովակիան ռազմատեխնիկական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Sputnik Արմենիա
Միջոցառման շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի հետ։ 15.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-15T14:44+0400
2024-05-15T14:44+0400
2024-05-15T14:44+0400
հհ պաշտպանության նախարարություն (պն)
սլովակիա
ցուցահանդես
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0f/75784240_0:0:1280:721_1920x0_80_0_0_1b5fde34243dcfc6ef5468ca2e64987c.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ, Սլովակիայի պաշտպանության նախարարության հրավերով Բրատիսլավայում մայիսի 14–15–ը մասնակցել է IDEB–2024 պաշտպանական ցուցահանդեսին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ միջոցառման շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի, Սլովակիայի էկոնոմիկայի նախարարության ներդրումների և առևտրի զարգացման գործակալության գլխավոր տնօրենի և ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ։Նշենք, որ վերջերս Սլովակիայի ԶԼՄ–ները գրեցին, որ Ադրբեջանը 70 միավոր ինքնագնաց հրետանային կայաններ կգնի Սլովակիայից։Սլովակիան Ուկրաինային 40,3 մլն եվրո արժողությամբ ռազմական օգնության փաթեթ չի տրամադրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0f/75784240_98:0:1235:853_1920x0_80_0_0_49c9b6dda4d09b7f00a4cf33744e20b0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ պաշտպանության նախարարություն (պն), սլովակիա, ցուցահանդես, հայաստան
հհ պաշտպանության նախարարություն (պն), սլովակիա, ցուցահանդես, հայաստան
ՀՀ–ն և Սլովակիան ռազմատեխնիկական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Միջոցառման շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի հետ։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ, Սլովակիայի պաշտպանության նախարարության հրավերով Բրատիսլավայում մայիսի 14–15–ը մասնակցել է IDEB–2024 պաշտպանական ցուցահանդեսին։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ միջոցառման շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի, Սլովակիայի էկոնոմիկայի նախարարության ներդրումների և առևտրի զարգացման գործակալության գլխավոր տնօրենի և ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ։
«Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան–Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ վերջերս Սլովակիայի ԶԼՄ–ները գրեցին, որ Ադրբեջանը 70 միավոր ինքնագնաց հրետանային կայաններ կգնի Սլովակիայից։