00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հետ գնալու ճանապարհ չունենք. Ալավերդյանը` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նպատակի մասին

© Sputnik / Marianna PaytyanԼարիսա Ալավերդյան
Լարիսա Ալավերդյան - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2024
Լարիսա Ալավերդյան
Բաժանորդագրվել
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանի խոսքով` եթե խնդիրը փնտրենք դրսերում, չենք կարողանալու դուրս գալ անելանելի այս իրավիճակից։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. «Տավուշն հանուն հայրենիքի» շարժման նպատակը ոչ թե ՀՀ իշխանությանը փոխելն է, այլ ամբողջովին նոր տիպի պետության կայացումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Արդյոք այս շարժումը կունենա՞ հաջողություն հարցին` Ալավերդյանը նշեց, որ ամեն մեկս մեր տեղում պետք է մտածի` էլ ի՞նչ կարող ենք անել, որ հասնենք հաջողության։
«Մենք հետ գնալու ճանապարհ չունենք։ Այս շարժման կոչերն ուղղակի խոսքեր չեն, այլ արժեհամակարգի վրա են հիմնված, այլ ոչ թե եվրոպական ինչ–որ անհասկանալի արժեհամակարգ են քարոզում»,– ընդգծեց նա։
Ըստ Ալավերդյանի` որքան էլ քննադատենք ՀՀ նախկին իշխանություններին, նրանք կարողացել են ճիշտ ձևով պահպանել ու պաշտպանել մեր պետականությունը, սակայն չեն կարողացել այնպես անել, որ պետությունն ավազի վրա հիմնված չլինի։
«Նախկին նախագահները չկարողացան այնպես անել, որ փողոցից իշխանության չգար ամենաանգրագետ, ամենաանբարոյական և բոլոր արժեքներից զուրկ խումբը»,– նշեց ՀՀ նախկին մարդու իրավունքների պաշտպանը։
Նրա խոսքով` ելք գտնելու համար ոչ թե պետք է մեղադրել Ռուսաստանին կամ Արևմուտքին, թե նրանք են սատարում կամ ֆինանսավորում այս կամ այն շարժումը, այլ ուղղակի պետք է խնդիրը մեր մեջ փնտրել. եթե խնդիրը փնտրենք դրսերում, չենք կարողանալու դուրս գալ այս անելանելի վիճակից։
Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Այսօր հազարավոր մարդիկ հավաքվել են Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին հարող տարածքում, քանի որ օպերայի շենքում ընթանում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան համաժողովը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրահոս
0