https://arm.sputniknews.ru/20240514/pashinjany-katarel-e-alievi-hertakan-pahanjy-hraparak-75708985.html
Փաշինյանը կատարել է Ալիևի հերթական պահանջը. «Հրապարակ»
Փաշինյանը կատարել է Ալիևի հերթական պահանջը. «Հրապարակ»
Sputnik Արմենիա
Թերթը գրում է, որ խաղաղության պայմանագրի դեռևս նախնական տարբերակում Ալիևի ներկայացրած պահանջներից մեկը եղել է այն, որ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրի... 14.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-14T08:56+0400
2024-05-14T08:56+0400
2024-05-14T09:01+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
իլհամ ալիև
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0b/75581908_0:0:1600:901_1920x0_80_0_0_caf57d8833cebeb315fc758725061b83.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik․ ՀՀ Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերից ռուսական սահմանապահ ստորաբաժանումների դուրսբերումով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական պահանջը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։Նշենք, որ Փաշինյանը մայիսի 8-ին աշխատանքային այցով Մոսկվայում էր, որտեղ կայացավ նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման արդյունքում հայտնի դարձավ, որ ռուսական կողմը դուրս է բերելու իր սահմանապահ ստորաբաժանումները ՀՀ Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերից, որտեղ տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո:«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ այս փաստն իշխանական քարոզչամեքենան և իշխանականները փորձեցին ներկայացնել «ինքնիշխանության», սուվերենության, պարզ ասած՝ Պուտինին չենթարկվելու լույսի ներքո` նախ անտեսելով մի կարևոր հանգամանք, թե այդ ինչպես և ում որոշմամբ էին սահմանապահները հայտնվել հիշյալ վայրերում, մինչդեռ նրանք այնտեղ էին հայտնվել Փաշինյանի որոշմամբ ու խնդրանքով։Ըստ լրատվամիջոցի` Փաշինյանը ոչ թե ինքնիշխանություն ու անկախություն է դրսևորել, այլ կատարել է Ալիևի հերթական պահանջը։ Սրանով է պայմանավորված, որ ռուսաստանյան սահմանապահ ուժերը կպահպանեն իրենց ներկայությունն Իրանի ու Թուրքիայի հետ Հայաստանի պետական սահմաններին:ԱԱԾ-ն չի մեկնաբանում՝ սկսվե՞լ է արդյոք Տավուշում սահմանապահների տեղակայման գործընթացը
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0b/75581908_166:0:1541:1031_1920x0_80_0_0_c44805553b864732b3149994ff039894.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, ադրբեջան
հայաստան, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, ադրբեջան
Փաշինյանը կատարել է Ալիևի հերթական պահանջը. «Հրապարակ»
08:56 14.05.2024 (Թարմացված է: 09:01 14.05.2024) Թերթը գրում է, որ խաղաղության պայմանագրի դեռևս նախնական տարբերակում Ալիևի ներկայացրած պահանջներից մեկը եղել է այն, որ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրի ներկայացուցիչներ չպետք է կանգնեն։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik․ ՀՀ Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերից
ռուսական սահմանապահ ստորաբաժանումների դուրսբերումով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական պահանջը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Նշենք, որ Փաշինյանը մայիսի 8-ին աշխատանքային այցով Մոսկվայում էր, որտեղ կայացավ նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման արդյունքում հայտնի դարձավ, որ ռուսական կողմը դուրս է բերելու իր սահմանապահ ստորաբաժանումները ՀՀ Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերից, որտեղ տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո:
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ այս փաստն իշխանական քարոզչամեքենան և իշխանականները փորձեցին ներկայացնել «ինքնիշխանության», սուվերենության, պարզ ասած՝ Պուտինին չենթարկվելու լույսի ներքո` նախ անտեսելով մի կարևոր հանգամանք, թե այդ ինչպես և ում որոշմամբ էին սահմանապահները հայտնվել հիշյալ վայրերում, մինչդեռ նրանք այնտեղ էին հայտնվել Փաշինյանի որոշմամբ ու խնդրանքով։
«Իրականում խաղաղության պայմանագրի դեռևս նախնական տարբերակում Ալիևի ներկայացրած պահանջներից մեկը եղել է այն, որ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրի ներկայացուցիչներ չպետք է կանգնեն։ Մեզ են տրամադրել այդ փաստաթղթի այն հատվածը, որտեղ սևով սպիտակի վրա բառացի գրված է. «Կողմերը պետք է բացառեն իրենց սահմանագծին երրորդ կողմի ուժերի առկայություն»»,– գրում է թերթը։
Ըստ լրատվամիջոցի` Փաշինյանը ոչ թե ինքնիշխանություն ու անկախություն է դրսևորել, այլ կատարել է Ալիևի հերթական պահանջը։ Սրանով է պայմանավորված, որ ռուսաստանյան սահմանապահ ուժերը կպահպանեն իրենց ներկայությունն Իրանի ու Թուրքիայի հետ Հայաստանի պետական սահմաններին: