https://arm.sputniknews.ru/20240514/hajastani-ev-hndkastani-pnneri-mijev-arajin-khvorhrdakcutjunnern-en-anckacvel-75761278.html
Հայաստանի և Հնդկաստանի Պն–ների միջև առաջին խորհրդակցություններն են անցկացվել
Հայաստանի և Հնդկաստանի Պն–ների միջև առաջին խորհրդակցություններն են անցկացվել
Sputnik Արմենիա
Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ արձանագրություն։ 14.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-14T20:54+0400
2024-05-14T20:54+0400
2024-05-14T20:56+0400
հնդկաստան
հայաստան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0e/75759679_0:19:1280:739_1920x0_80_0_0_8807218c27dff483c09ebb8c772c97dd.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՀՀ ՊՆ վարչական համալիրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև առաջին պաշտպանական խորհրդակցությունները։ Տեղեկությունը հայտնում է ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ խորհրդակցությունները նախագահել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Հնդկաստանի ՊՆ միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Շրի Վիշվեշ Նեգին:Խորհրդակցություններին մասնակցել է նաև ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան ու ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Նավին Նիջհավանը:«Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան–Հնդկաստան համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները՝ ներառյալ ռազմատեխնիկական, անձնակազմի ռազմական կրթության ու մարտավարական պատրաստության, փորձի փոխանակման և այլ բնագավառներում»,– նշված է հաղորդագրության մեջ:ՊՆ–ից հայտնում են նաև, որ քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, որով նախատեսվել է երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի ստեղծումն ու հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2024–2025 թթ. համագործակցության պլանը։Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը մարտի 11-14–ը աշխատանքային այցով գտնվում էր Հնդկաստանում։Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը Հնդկաստանից ձեռք էր բերել «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, Konkurs հակատանկային հրթիռային համալիրներ (արտադրվում է Հնդկաստանում ռուսական արտոնագրով), ինչպես նաև 80-մմ հաուբիցներ և այլ տեսակի սպառազինություն։Հնդկական Zen Technologies ընկերությունն էլ, որը անօդաչուների խոցման համար ՀՕՊ համակարգեր է արտադրում, մտադիր է մասնաճյուղ բացել Հայաստանում։
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0e/75759679_98:0:1235:853_1920x0_80_0_0_cdfdcc7afd3e6e00bb16b9cde8895072.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հնդկաստան, հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն)
հնդկաստան, հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն)
Հայաստանի և Հնդկաստանի Պն–ների միջև առաջին խորհրդակցություններն են անցկացվել
20:54 14.05.2024 (Թարմացված է: 20:56 14.05.2024) Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ արձանագրություն։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՀՀ ՊՆ վարչական համալիրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև առաջին պաշտպանական խորհրդակցությունները։ Տեղեկությունը հայտնում է ռազմական գերատեսչության
մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ խորհրդակցությունները նախագահել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Հնդկաստանի ՊՆ միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Շրի Վիշվեշ Նեգին:
Խորհրդակցություններին մասնակցել է նաև ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան ու ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Նավին Նիջհավանը:
«Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան–Հնդկաստան համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները՝ ներառյալ ռազմատեխնիկական, անձնակազմի ռազմական կրթության ու մարտավարական պատրաստության, փորձի փոխանակման և այլ բնագավառներում»,– նշված է հաղորդագրության մեջ:
ՊՆ–ից հայտնում են նաև, որ քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, որով նախատեսվել է երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի ստեղծումն ու հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2024–2025 թթ. համագործակցության պլանը։
Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը մարտի 11-14–ը աշխատանքային այցով գտնվում էր Հնդկաստանում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը Հնդկաստանից ձեռք էր բերել «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, Konkurs հակատանկային հրթիռային համալիրներ (արտադրվում է Հնդկաստանում ռուսական արտոնագրով), ինչպես նաև 80-մմ հաուբիցներ և այլ տեսակի սպառազինություն։
Հնդկական Zen Technologies ընկերությունն էլ, որը անօդաչուների խոցման համար ՀՕՊ համակարգեր է արտադրում,
մտադիր է մասնաճյուղ բացել Հայաստանում։