00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանն ասում է այն` ինչը ականջահաճո է Թուրքիային և Ադրբեջանին.Մարտիրոսյան

Փաշինյանն ասում է այն` ինչը ականջահաճո է Թուրքիային և Ադրբեջանին.Մարտիրոսյան
Բաժանորդագրվել
Լեմկինի` ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը անցած շաբաթավերջին իր շփոթմունքը և անհանգստությունն էր հայտնել ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձի և Հայոց Ցեղասպանության մասին Փաշինյանի կուսակիցների հայտարարությունների առնչությամբ։
«Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Հայաստանի վարչապետը ոգեկոչման հայտարարություն է տարածել, որում, ըստ ամենայնի, զբաղված է ցեղասպանության զոհերի քննադատությամբ՝ նպատակ ունենալով կասկածի տակ դնել Թուրքիայի և Ադրբեջանի պատասխանատվությունը ցեղասպանության ոճրագործության համար»,-հայտարարել է Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը։
«Այս մասշտաբային ողբերգությունը տեղի ունեցավ Առաջին աշխարհամարտի տարիներին, և պետականություն չունեցող, պետականությունը հարյուրամյակներ առաջ կորցրած, պետականության ավանդույթն, ըստ էության, մոռացած հայ ժողովուրդն աշխարհաքաղաքական խարդավանքների ու սին խոստումների զոհ դարձավ՝ զուրկ լինելով առաջին հերթին աշխարհն ու նրանում գործող կանոններն իրեն հասկանալի դարձնելու ընդունակ քաղաքական մտքից»,-հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
Ամերիկայի միացյալ նահանգներում գործող ոչ կառավարական կազմակերպության փորձագետները պնդում են, թե Հայաստանի ղեկավարն իր ուղերձում ոչ բացահայտ կերպով միացել է Հայոց ցեղասպանության ժխտմանը։
Կազմակերպության գործադիր կոմիտեի անդամներից մեկի տպավորությամբ Փաշինյանի ուղերձը շեղվում է ցեղասպանության կանխարգելման, ցեղասպանության ճանաչման և անցումային արդարադատություն հիմնարար սկզբունքներից։
«Փաշինյանի ապրիլքսանչորսյան ուղերձից թվում է, թե վարչապետը մեղավորությունը դնում էր զոհերի վրա՝ ցեղասպանության համար Թուրքիայի ու Ադրբեջանի պատասխանատվությունը կասկածի տակ դնելու նպատակով»,-նշված է Լեմկինի ինստիտուտի հայտարարության մեջ։
«Ցեղասպանության համար Օսմանյան կայսրության առաջնորդներին մեղադրելու փոխարեն Հայաստանի վարչապետը սլաքն ուղղում է հայերի կողմը, որոնք կարծես իրենք են իրենց գլխին ցեղասպանություն բերել՝ քաղաքական իրավիճակի թյուրըմբռնման պատճառով»,-տարակուսած են Լեմկինի ինստիտուտի փորձագետները։
Նկատենք, որ իր իշխանության առաջին տարիներին Փաշինյանը խոսում էր արդարության վերականգնումից, դատապարտում էր Հայոց ցեղասպանության պատճառ դարձած պանթուրքիստական գաղափախոսությունը։
Քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նկատում է, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է այն` ինչը ականջահաճո է Թուրքիային և Ադրբեջանին։
Լրահոս
0