00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վիճակը շտկելու փո՞րձ, թե՞ հոգեբանական խնդիր. մասնագետները` դպրոց հաճախելու նոր կարգի մասին

© Sputnik / Andranik GhazaryanԴասարան
Դասարան - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2024
Բաժանորդագրվել
2025-2026 ուսումնական տարվանից սկսած 7 և 8 տարին լրացած, բայց դպրոց չհաճախած երեխաներն առաջին դասարանի փոխարեն ընդունվելու են միանգամից 2-րդ և 3-րդ դասարաններ։ Sputnik Արմենիան ԿԳՄՍ նախարարի հրամանագրի մասին լսել է տարբեր մասնագետների կարծիքները։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի –Sputnik. Վատթարագույն տարբերակ առաջարկելով երեխաների համար` ԿԳՄՍ նախարարությունը նպատակ ունի սանձել ծնողների մտադրությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը` մեկնաբանելով հանրակրթության գործող կարգում կատարված փոփոխությունը, որի համաձայն՝ 2025թ–ից սկսած 7 և 8 տարեկան երեխաները դպրոց ընդունվելիս կգնան ոչ թե առաջին դասարան, այլ 2-րդ և 3-րդ` ըստ տարիքի։
«Հիմա, եթե ծնողները երեխային 1 տարի ուշ ուղարկեն դպրոց, դա լինելու է աղետ այդ երեխայի համար, որովհետև միանգամից երկրորդ դասարան ընդունվելու դեպքում այդ երեխայի կրթությունն ուղղակի փլվելու է։ Անգամ ամենատաղանդավոր երեխան չի կարող միանգամից և՛ առաջին դասարանի ծրագիրը յուրացնել, և՛ երկրորդ»,– ասում է Խաչատրյանը։
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Փորձագետը նշում է, որ երեխային դպրոց ուշ ուղարկելու հիմնական մոտիվացիան տղաների դեպքում բանակից 1-2 տարի տարկետում «ապահովելն է», աղջիկների դեպքում, քանի որ բանակի խնդիր չկա, ծնողներն ուղղակի կարծում են, որ 6 տարեկանը փոքր է դպրոց գնալու համար, և փորձում են երկարացնել նրա «մանկությունը»։
Նոր կարգով, սակայն, ըստ փորձագետի` եթե նույնիսկ երեխային ժամանակին դպրոց չտանեն, ծնողներն իրենց ուզածին չեն հասնելու, երեխան միևնույն է՝ նստելու է իր հասակակիցների հետ նույն դասարանում և 18 տարեկանում ավարտելու է դպրոցը։
«Իրականում նախարարության առաջարկածը դաժան լուծում է։ Նախարարության հույսն ուղղակի այն է, որ, վախենալով այս որոշումից, ծնողներն այս քայլին չեն գնա։ Այս լուծումը դրական կլինի, եթե ծնողները տեսնելով, որ նախկին կարգն այլևս չի գործում, իրենց երեխաներին ժամանակին տանեն դպրոց։ Բայց եթե լինեն ծնողներ, որ ժամանակին չտանեն, այս լուծումը կատաստրոֆա կլինի»,– նկատում է Խաչատրյանը։
«Մադաթյան» հոգեբանական կենտրոնի ղեկավար, հոգեբան Միհրդատ Մադաթյանը հարցն այլ տեսակետից է մեկնաբանում։ Նրա գնահատմամբ, նախարարության որոշումը ուղղակի կասկածի տակ է դնում առաջին դասարանի անհրաժեշտությունը։

«Նշանակում է իրենք ստորադասում են իրենց առաջին դասարանը` համարելով, որ դա կարող է և չլինել, ու երեխան միանգամից երկրորդ դասարան գնա։ Եվ ծնողը կարող է հարց բարձրացնել` եթե երեխան կարող է 7 տարեկանում միանգամից 2-րդ դասարան գնալ, ապա ինչո՞ւ եք ստիպում, որ ես 5.5 տարեկանից երեխային բերեմ 1-ին դասարան»,– ասում է հոգեբանը` հավելելով, որ պետության խնդիրը երեխային կրթելն ու հոգեբանական տրավմայի չենթարկելն է, և ոչ թե հակառակը։

Մասնագետը վստահ է` իր հասակակիցներից կրթական մակարդակով 1-2 տարի հետ մնացած երեխան, դպրոց մտնելով, միանշանակ ունենալու է կոմունիկացիոն, ինտեգրման խնդիրներ։
«Երեխան ուղղակի սովոր չէ դպրոցի կանոնակարգերին, իսկ մնացածը արդեն 1 տարի սովորել են ու արդեն հարմարվել են կարգ ու կանոնին։ Պատկերացրեք` զանգը տալիս է, բոլորը գիտեն, որ դա նշանակում է՝ դասամիջոց է, բոլորի համար դա արդեն դարձել է ռեֆլեկտիվ ֆունկցիա, իսկ նա նոր պիտի դա սովորի։ Դա կարող է բերել որոշակի վարքային խանգարումների ու այլ խնդիրների։ Իսկ որ խնդիրները լինելու են, դա միաշնանակ է։ Անգամ, եթե երեխան դպրոց է գնացել հասակակիցների հետ միասին, բայց ծնողները որոշում են մի դպրոցից մյուսը տեղափոխել, երեխան միևնույն է՝ ունենում է հոգեբանական խնդիր։ Ծնողները նրան տանում են հոգեբանի մոտ»,– ասում է Մադաթյանը։
Մայիսի 8-ին հայտնի դարձավ, որ ԿԳՄՍ նախարարի հրամանագրով փոփոխություն է կատարվել հանրակրթության գործող կարգում։ Դրույթը, որի համաձայն, առաջին անգամ դպրոց հաճախող երեխան ընդունվում է առաջին դասարան, չեղարկվել է և, 2025-2026 ուսումնական տարվանից սկսած, 7 և 8 տարին լրացած, բայց դպրոց չհաճախած երեխաներն առաջին դասարանի փոխարեն ընդունվելու են միանգամից 2-րդ և 3-րդ դասարաններ` ըստ համապատասխան տարիքի։
Լրահոս
0