https://arm.sputniknews.ru/20240513/ngnin-hvordvorum-enq-zspel-irenc-ashkhatakicneri-bnazdnery-hzhmi-hajtararutjuny-75694286.html
«ՆԳՆ–ին հորդորում ենք զսպել իրենց աշխատակիցների բնազդները». ՀԺՄ–ի հայտարարությունը
«ՆԳՆ–ին հորդորում ենք զսպել իրենց աշխատակիցների բնազդները». ՀԺՄ–ի հայտարարությունը
Sputnik Արմենիա
Ժուռնալիստների միությունից նշում են, որ «24News.am»-ի խմբագրակազմը լեգիտիմ կասկածներ ունի լրագրողի նկատմամբ կարմիրբերետավորների հարձակման՝ ուղղորդված լինելու... 13.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-13T17:51+0400
2024-05-13T17:51+0400
2024-05-13T17:51+0400
հայաստան
լրագրող
ներքին գործերի նախարարություն (նգն)
ոստիկան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/19/75004136_0:0:1600:900_1920x0_80_0_0_0dc5bd4cd9828e2bf889138e37f63d00.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործության բոլոր փորձերը։ Միությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ հերթական անգամ ոստիկանությունը չի խորշել բռնություն կիրառել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների հանդեպ:««Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժման կողմից իրականացվող անհնազանդության ակցիաների ժամանակ այսօր ABC Media-ի օպերատոր Մհեր Դավթյանին ոստիկանության աշխատակիցներից մեկը հրել է, ապա տեսնելով, որ վերջինս ընկել է աստիճաններին, առանց հետ նայելու հեռացել է»,– ասված է հայտարարությունում։Լրագրողների հետ տեղի ունեցած դեպքերի առնչությամբ ծառայողական քննություն է սկսվել. ՆԳՆԲացի այդ, Թումանյան փողոցում ոստիկանության հատուկ դասակի մի քանի ծառայողներ` կարմիրբերետավորներ, ինչպես նաև պարեկային ծառայության մի ոստիկան բռնություն են գործադրել «24News.am»-ի լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ, ինչի հետևանքով նա ուշագնաց է եղել ու տեղափոխվել հիվանդանոց։«Քննչական կոմիտեն, որն այնքան ուշադիր է կառավարող ուժի գրասենյակում գործող լրատվամիջոցի ու առհասարակ իշխանամետ լրատվամիջոցների լրագրողների մասնագիտական աշխատանքը «խոչընդոտելու» ցանկացած փորձի նկատմամբ ու անհապաղ քրեական վարույթներ է հարուցում, որևէ հաղորդագրություն նշված դեպքերի վերաբերյալ չի տարածել»,– ընդգծել է Ժուռնալիստների միությունը։Կառույցը նշել է, որ «24News.am»-ի խմբագրակազմը լեգիտիմ կասկածներ ունի լրագրողի նկատմամբ կարմիրբերետավորների հարձակման՝ ուղղորդված լինելու վերաբերյալ:Հայաստանի ժուռնալիստների միությունը նաև խստագույնս դատապարտում է ատելության խոսքի բոլոր տեսակի դրսևորումները՝ երկու կողմերին կոչ անելով զերծ մնալ սոցիալական ցանցերում և իրենց ելույթներում դրսևորվող դատապարտելի այդ խոսույթից, թիրախավորումներից:Միությունը միջազգային լրագրողական ու իրավապաշտպան կառույցներին ու կազմակերպություններին հորդորել է ուշադրության կենտրոնում պահել լրագրողների հանդեպ ոստիկանների կողմից դրսևորվող վարքագիծը և տալ առարկայական գնահատականներ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/19/75004136_375:0:1575:900_1920x0_80_0_0_5ce1beb4e26099039da4e95d15acc999.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լրագրող, ներքին գործերի նախարարություն (նգն), ոստիկան
հայաստան, լրագրող, ներքին գործերի նախարարություն (նգն), ոստիկան
«ՆԳՆ–ին հորդորում ենք զսպել իրենց աշխատակիցների բնազդները». ՀԺՄ–ի հայտարարությունը
Ժուռնալիստների միությունից նշում են, որ «24News.am»-ի խմբագրակազմը լեգիտիմ կասկածներ ունի լրագրողի նկատմամբ կարմիրբերետավորների հարձակման՝ ուղղորդված լինելու վերաբերյալ:
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործության բոլոր փորձերը։
Միությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ հերթական անգամ ոստիկանությունը չի խորշել բռնություն կիրառել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների հանդեպ:
««Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժման կողմից իրականացվող անհնազանդության ակցիաների ժամանակ այսօր ABC Media-ի օպերատոր Մհեր Դավթյանին ոստիկանության աշխատակիցներից մեկը հրել է, ապա տեսնելով, որ վերջինս ընկել է աստիճաններին, առանց հետ նայելու հեռացել է»,– ասված է հայտարարությունում։
Բացի այդ, Թումանյան փողոցում ոստիկանության հատուկ դասակի մի քանի ծառայողներ` կարմիրբերետավորներ, ինչպես նաև պարեկային ծառայության մի ոստիկան բռնություն են գործադրել «24News.am»-ի լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ, ինչի հետևանքով նա ուշագնաց է եղել ու տեղափոխվել հիվանդանոց։
«Քննչական կոմիտեն, որն այնքան ուշադիր է կառավարող ուժի գրասենյակում գործող լրատվամիջոցի ու առհասարակ իշխանամետ լրատվամիջոցների լրագրողների մասնագիտական աշխատանքը «խոչընդոտելու» ցանկացած փորձի նկատմամբ ու անհապաղ քրեական վարույթներ է հարուցում, որևէ հաղորդագրություն նշված դեպքերի վերաբերյալ չի տարածել»,– ընդգծել է Ժուռնալիստների միությունը։
Կառույցը նշել է, որ «24News.am»-ի խմբագրակազմը լեգիտիմ կասկածներ ունի լրագրողի նկատմամբ կարմիրբերետավորների հարձակման՝ ուղղորդված լինելու վերաբերյալ:
«ՆԳՆ ղեկավարությանը հորդորում ենք զսպել իրենց աշխատակիցների բնազդները, իսկ քննչական կոմիտեին՝ վերջ տալ երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային: Լրագրողը ցանկացած իրավիճակում պետք է կատարի իր աշխատանքը, իսկ ոստիկանությունը պետք է ապահովի լրագրողի մասնագիտական գործունեության անխափան իրականացումը՝ առանց սահմանափակելու այն, առավել ևս՝ առանց լրագրողի նկատմամբ բիրտ ուժ կիրառելու»,– ընդգծել են ՀԺՄ–ից:
Հայաստանի ժուռնալիստների միությունը նաև խստագույնս դատապարտում է ատելության խոսքի բոլոր տեսակի դրսևորումները՝ երկու կողմերին կոչ անելով զերծ մնալ սոցիալական ցանցերում և իրենց ելույթներում դրսևորվող դատապարտելի այդ խոսույթից, թիրախավորումներից:
Միությունը միջազգային լրագրողական ու իրավապաշտպան կառույցներին ու կազմակերպություններին հորդորել է ուշադրության կենտրոնում պահել լրագրողների հանդեպ ոստիկանների կողմից դրսևորվող վարքագիծը և տալ առարկայական գնահատականներ: