https://arm.sputniknews.ru/20240513/mip-nerkajacucichnern-ajcelel-en-zvartnvocum-hacadul-hajtararats-levo-nikvoljanin-75666133.html
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանին
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանին
Sputnik Արմենիա
ՄԻՊ գրասենյակը վստահեցնում է, որ պաշտպանի իրավասության շրջանակում արդեն իսկ պարզաբանումներ են պահանջվել իրավասու պետական մարմիններից: 13.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-13T12:08+0400
2024-05-13T12:08+0400
2024-05-13T12:09+0400
հայաստան
հհ միպ
հացադուլ
լեո նիկոլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/17/74872248_0:64:1600:964_1920x0_80_0_0_68b4eafa6d79e24323f7a2d063d3d6c5.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկ մասնագետը, մայիսի 10-ին հերթական այցն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայան՝ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին տեսակցելու և նրա առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։Ապրիլի 23-ին տեղեկացրել էինք, որ Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետ հասնելուց հետո թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ նրա մուտքն արգելված է։ Նա անժամկետ հացադուլ է հայտարարել օդանավակայանում։Ընդգծվում է, որ պաշտպանի իրավասության շրջանակներում արդեն իսկ պարզաբանումներ են պահանջվել իրավասու պետական մարմիններից:Ըստ հաղորդագրության` խնդիրը գտնվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո:Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը Լեո Նիկոլյանին հորդորել էր դադարեցնել հացադուլը և այլ տարբերակով պայքարել արդարության վերականգնման համար։Նիկոլյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/17/74872248_36:0:1405:1027_1920x0_80_0_0_1c1343156d2614e5467f15bb85402605.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ միպ, հացադուլ, լեո նիկոլյան
հայաստան, հհ միպ, հացադուլ, լեո նիկոլյան
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանին
12:08 13.05.2024 (Թարմացված է: 12:09 13.05.2024) ՄԻՊ գրասենյակը վստահեցնում է, որ պաշտպանի իրավասության շրջանակում արդեն իսկ պարզաբանումներ են պահանջվել իրավասու պետական մարմիններից:
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկ մասնագետը, մայիսի 10-ին հերթական այցն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայան՝ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին տեսակցելու և նրա առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Տեղեկությունը հայտնում է
ՄԻՊ գրասենյակը։
Ապրիլի 23-ին
տեղեկացրել էինք, որ Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետ հասնելուց հետո թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ նրա մուտքն արգելված է։ Նա անժամկետ հացադուլ է հայտարարել օդանավակայանում։
«Լեո Նիկոլյանը զրույցի ընթացքում բարձրացրել է մի շարք հարցեր, որոնք ՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են իրավասու մարմինների, այդ թվում՝ ոստիկանության, բժշկական ծառայության ներկայացուցիչների հետ: Պաշտպանի ներկայացուցիչները իրավասու մարմինների կողմից տեղեկացվել են, որ Լեո Նիկոլյանին տրամադրվում է անհրաժեշտ բժշկական օգնություն: Լեո Նիկոլյանը ևս հաստատել է այդ հանգամանքը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ պաշտպանի իրավասության շրջանակներում արդեն իսկ պարզաբանումներ են պահանջվել իրավասու պետական մարմիններից:
Ըստ հաղորդագրության` խնդիրը գտնվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո:
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը Լեո Նիկոլյանին հորդորել էր դադարեցնել հացադուլը և այլ տարբերակով պայքարել արդարության վերականգնման համար։
Նիկոլյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան։