https://arm.sputniknews.ru/20240513/karmirberetavvorneri-ajsorva-ararqnery-patzhich-bnujt-unein-arman-tatvojan-75705407.html
«Կարմիրբերետավորների» այսօրվա արարքները պատժիչ բնույթ ունեին․ Արման Թաթոյան
«Կարմիրբերետավորների» այսօրվա արարքները պատժիչ բնույթ ունեին․ Արման Թաթոյան
Sputnik Արմենիա
Այսօր ոստիկանները Երևանի տարբեր փողոցներից մեծ թվով քաղաքացիների են բերման ենթարկել՝ այդ թվում բիրտ ուժի կիրառմամբ։ 13.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-13T23:26+0400
2024-05-13T23:26+0400
2024-05-13T23:35+0400
արման թաթոյան
բողոքի ակցիա
ոստիկան
հհ ոստիկանություն
պարեկ
բռնություն
«տավուշը հանուն հայրենիքի»
լրագրող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0d/75654774_0:0:2367:1331_1920x0_80_0_0_708e3befb07b10f2f6c00a8c3fa49199.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ «Կարմիրբերետավորների» այսօրվա արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին, և դրանց մեծագույն մասը կապ չուներ իրավական կանոնների հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ՀՀ նախկին ՄԻՊ-ն անդրադարձել է նաև այսօր լրագրողների հանդեպ ոստիկանների գործողություններին՝ ընդգծելով, որ անթույլատրելի է լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը: Թաթոյանը նաև շեշտել է՝ անընդունելի է դիմադրություն չցուցաբերող անձի նկատմամբ ուժի, այն էլ՝անհամաչափ կիրառումը։ Հավելել է, որ այս արարքները ոչ միայն անթույլատրելի և դատապարտելի են, այլև չունեն իրավական հիմնավորումներ: Հիշեցնենք, որ այսօր առավոտից հանրապետության տարբեր բնակավայրերում և Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ էին իրականացվում։ Դրանց ընթացքում «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանի տվյալներով՝ 171 անձ է բերման ենթարկվել։ Առավոտյան ժամը 8-ից մայրաքաղաքում ակցիա իրականացնողները մի շարք փողոցներ էին փակում։ Տարբեր լրատվամիջոցների, այդ թվում՝ Sputnik Արմենիայի նկարահանած կադրերում երևում է, թե ինչպես են ոստիկանները մարդկանց բերման ենթարկում՝ բիրտ ուժի կիրառմամբ։ Մեր նկարահանած կադրերից մեկում, օրինակ, բերման ենթարկելու ընթացքում ոստիկանները, բառի բուն իիմաստով, գոտկատեղից վերև մերկացրել էին մարդուն՝ պատռելով նրա շապիկը։Ոստիկանների գործողությունների հետևանքով այսօր նաև գիտակցությունն է կորցրել 24news.am-ի լրագրողներից մեկը, իսկ abcnews.am-ի օպերատորն ընկել էր և վնասել ձեռքը՝ պարեկի հրելու հետևանքով։Հանդարտ մնացեք, տղե՛րք, ձեզ փչացնում են. Բագրատ սրբազանը դիմեց ոստիկաններին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0d/75654774_98:0:2077:1484_1920x0_80_0_0_15058f5d5229ef953744eb007865d2db.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արման թաթոյան, բողոքի ակցիա, ոստիկան, հհ ոստիկանություն, պարեկ, բռնություն, «տավուշը հանուն հայրենիքի», լրագրող
արման թաթոյան, բողոքի ակցիա, ոստիկան, հհ ոստիկանություն, պարեկ, բռնություն, «տավուշը հանուն հայրենիքի», լրագրող
«Կարմիրբերետավորների» այսօրվա արարքները պատժիչ բնույթ ունեին․ Արման Թաթոյան
23:26 13.05.2024 (Թարմացված է: 23:35 13.05.2024) Այսօր ոստիկանները Երևանի տարբեր փողոցներից մեծ թվով քաղաքացիների են բերման ենթարկել՝ այդ թվում բիրտ ուժի կիրառմամբ։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ «Կարմիրբերետավորների» այսօրվա արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին, և դրանց մեծագույն մասը կապ չուներ իրավական կանոնների հետ։ Այս մասին հայտարարություն է
տարածել Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Ինչպե՞ս կարելի է հաշվի չառնել, որ երեխաների աչքի առաջ նրանց ընտանիքի անդամների կամ մտերիմների (ենթադրյալ վարչական իրավախախտման համար) ձերբակալումով երեխաները փողոցում մնալու են միայնակ, էլ չեմ խոսում էմոցիոնալ ապրումների մասին»,- նշել է Թաթոյանը։
ՀՀ նախկին ՄԻՊ-ն անդրադարձել է նաև այսօր լրագրողների հանդեպ ոստիկանների գործողություններին՝ ընդգծելով, որ անթույլատրելի է լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը: Թաթոյանը նաև շեշտել է՝ անընդունելի է դիմադրություն չցուցաբերող անձի նկատմամբ ուժի, այն էլ՝անհամաչափ կիրառումը։ Հավելել է, որ այս արարքները ոչ միայն անթույլատրելի և դատապարտելի են, այլև չունեն իրավական հիմնավորումներ:
Հիշեցնենք, որ այսօր առավոտից հանրապետության տարբեր բնակավայրերում և Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ էին իրականացվում։ Դրանց ընթացքում «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանի տվյալներով՝ 171 անձ է բերման ենթարկվել։ Առավոտյան ժամը 8-ից մայրաքաղաքում ակցիա իրականացնողները մի շարք փողոցներ էին փակում։ Տարբեր լրատվամիջոցների, այդ թվում՝ Sputnik Արմենիայի նկարահանած կադրերում երևում է, թե ինչպես են ոստիկանները մարդկանց բերման ենթարկում՝ բիրտ ուժի կիրառմամբ։ Մեր նկարահանած կադրերից մեկում, օրինակ, բերման ենթարկելու ընթացքում ոստիկանները, բառի բուն իիմաստով, գոտկատեղից վերև մերկացրել էին մարդուն՝ պատռելով նրա շապիկը։
Ոստիկանների գործողությունների հետևանքով այսօր նաև
գիտակցությունն է կորցրել 24news.am-ի լրագրողներից մեկը, իսկ abcnews.am-ի օպերատորն ընկել էր և վնասել ձեռքը՝ պարեկի հրելու հետևանքով։