https://arm.sputniknews.ru/20240513/es-uzum-em-vor-mer-sharzhumy-shat-ararkajakan-darna-hh-grvoghneri-miutjan-nakhagah-75675507.html
Ես ուզում եմ, որ մեր շարժումը շատ առարկայական դառնա. ՀՀ գրողների միության նախագահ
Ես ուզում եմ, որ մեր շարժումը շատ առարկայական դառնա. ՀՀ գրողների միության նախագահ
Sputnik Արմենիա
Բագրատ սրբազանի գլխավորությամբ քննարկում տեղի ունեցավ Հայաստանի գրողների միությունում։ 13.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-13T13:08+0400
2024-05-13T13:08+0400
2024-05-13T13:13+0400
հայաստան
բագրատ սրբազան
հայաստանի գրողների միություն
«տավուշը հանուն հայրենիքի»
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0d/75669563_0:0:1600:901_1920x0_80_0_0_e1fa9d775ae46afe80e98f02538d0e7d.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթը հասավ ՀՀ գրողների միություն, որտեղ նրանց դիմավորեց միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։Միլիտոնյանը ճեպազրույցի ժամանակ նշեց, որ բոլորի նպատակը պետականության պահպանումն է, և ամեն մեկն իր տեղում իր գործով պետք է կարողանա համերաշխություն ձևավորել բոլորի, այդ թվում` ընդդիմության–իշխանության միջև։Հարցին` արդյոք Միլիտոնյանն ու միության անդամները միանո՞ւմ են շարժմանը, Գրողների միության նախագահը պատասխանեց, որ իրենք բոլորը հարցեր ունեն իշխանությանը, օրինակ` Գրողների միությունը ՀՀ դատախազության հետ քննարկումների մեջ է` միության շենքի և գույքի հետ կապված։Ճեպազրույցից հետո Բագրատ սրբազանի գլխավորությամբ միությունում քննարկում տեղի ունեցավ Գրողների միությունում։Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն այսօր վաղ առավոտից ավելի քան 20 փողոց էին փակել մայրաքաղաքում։ Քաղաքացիներն անհնազանդության և իրազեկման ակցիաներ էին իրականացնում Երևանի տարբեր հատվածներում։ Ժամը 11։30-ի դրությամբ անհնազանդության ակցիաների 151 մասնակցի են տարել ոստիկանություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0d/75669563_0:0:1600:1200_1920x0_80_0_0_841a8e966e132ba2d045cd8e9e7d3fe6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բագրատ սրբազան, հայաստանի գրողների միություն, «տավուշը հանուն հայրենիքի»
հայաստան, բագրատ սրբազան, հայաստանի գրողների միություն, «տավուշը հանուն հայրենիքի»
Ես ուզում եմ, որ մեր շարժումը շատ առարկայական դառնա. ՀՀ գրողների միության նախագահ
13:08 13.05.2024 (Թարմացված է: 13:13 13.05.2024) Բագրատ սրբազանի գլխավորությամբ քննարկում տեղի ունեցավ Հայաստանի գրողների միությունում։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթը հասավ ՀՀ գրողների միություն, որտեղ նրանց դիմավորեց միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։
Միլիտոնյանը ճեպազրույցի ժամանակ նշեց, որ բոլորի նպատակը պետականության պահպանումն է, և ամեն մեկն իր տեղում իր գործով պետք է կարողանա համերաշխություն ձևավորել բոլորի, այդ թվում` ընդդիմության–իշխանության միջև։
Հարցին` արդյոք Միլիտոնյանն ու միության անդամները միանո՞ւմ են շարժմանը, Գրողների միության նախագահը պատասխանեց, որ իրենք բոլորը հարցեր ունեն իշխանությանը, օրինակ` Գրողների միությունը ՀՀ դատախազության հետ քննարկումների մեջ է` միության շենքի և գույքի հետ կապված։
«Ես ուզում եմ, որ մեր շարժումը շատ առարկայական դառնա, օրակարգերը հստակեցվեն։ Ես կառանձնացնեի սրբազանի առաջ քաշած հաշտության գաղափարը։ Ես արվեստի իմ բոլոր գործընկերներին հորդորում եմ լինել միասնական։ Սա այն երդումն է, որ Չարենցն է պատգամել մեզ` կուռ միասնականություն, ուժ, ամրություն, և ամեն մեկս պայքարենք մեր պետականության համար»,– հայտարարեց նա։
Ճեպազրույցից հետո Բագրատ սրբազանի գլխավորությամբ միությունում քննարկում տեղի ունեցավ Գրողների միությունում։
Հիշեցնենք, որ
հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։
Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա
կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն այսօր վաղ առավոտից ավելի քան 20 փողոց էին փակել մայրաքաղաքում։ Քաղաքացիներն անհնազանդության և իրազեկման ակցիաներ էին իրականացնում Երևանի տարբեր հատվածներում։ Ժամը 11։30-ի դրությամբ անհնազանդության ակցիաների
151 մասնակցի են տարել ոստիկանություն։