https://arm.sputniknews.ru/20240512/erevanum-tsarer-en-tapalvel-drancic-mekn-ynkel-e-kajanvats-avtvobusi-vra-75602925.html
Երևանում ծառեր են տապալվել. դրանցից մեկն ընկել է կայանված ավտոբուսի վրա
Երևանում ծառեր են տապալվել. դրանցից մեկն ընկել է կայանված ավտոբուսի վրա
Sputnik Արմենիա
Ծառերի տապալման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: 12.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-12T11:09+0400
2024-05-12T11:09+0400
2024-05-12T11:09+0400
ծառ
երևան
քաղաքապետարան
ավտոբուս
քամի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0c/75602448_0:120:1280:840_1920x0_80_0_0_e553b1969db574dd8e4b9de22fce3ed9.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Արգիշտի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ, այս գիշեր քամու հետևանքով ծառը կոտրվել ու տապալվել է՝ մասամբ փակելով ճանապարհը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։Նշվում է, որ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 02:50-ի սահմաններում։Պարզվել է` ծառի տապալման պատճառով վնասվել են էլեկտրական լարերը: Դեպքի վայր ժամանած փրկարարները մասնատել են ծառը ու հեռացրել անվտանգ վայր:Կարճ ժամանակ անց, ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, նմանատիպ ահազանգ է ստացվել՝ այս անգամ Երվանդ Քոչար փողոցից, որ թիվ 13 շենքի մոտ ծառը կոտրվել ու ընկել է կայանված ավտոբուսի վրա:Ըստ նախնական տեղեկությունների՝ ծառերի տապալման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0c/75602448_0:0:1280:960_1920x0_80_0_0_586d3b3bf8019fb1ebabd574296b70f1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծառ, երևան, քաղաքապետարան, ավտոբուս, քամի
ծառ, երևան, քաղաքապետարան, ավտոբուս, քամի
Երևանում ծառեր են տապալվել. դրանցից մեկն ընկել է կայանված ավտոբուսի վրա
Ծառերի տապալման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Արգիշտի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ, այս գիշեր քամու հետևանքով ծառը կոտրվել ու տապալվել է՝ մասամբ փակելով ճանապարհը: Տեղեկությունը
հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 02:50-ի սահմաններում։
Պարզվել է` ծառի տապալման պատճառով վնասվել են էլեկտրական լարերը: Դեպքի վայր ժամանած փրկարարները մասնատել են ծառը ու հեռացրել անվտանգ վայր:
Կարճ ժամանակ անց, ինչպես հայտնում է
shamshyan.com կայքը, նմանատիպ ահազանգ է ստացվել՝ այս անգամ Երվանդ Քոչար փողոցից, որ թիվ 13 շենքի մոտ ծառը կոտրվել ու ընկել է կայանված ավտոբուսի վրա:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ծառերի տապալման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: