https://arm.sputniknews.ru/20240512/belgvorvodum-platakneri-takic-16-mard-e-durs-bervel-75614124.html
Բելգորոդում փլատակների տակից 16 մարդ է դուրս բերվել
Բելգորոդում փլատակների տակից 16 մարդ է դուրս բերվել
Sputnik Արմենիա
Շենքի վրա արկի ուղիղ հարվածի հետևանքով փլուզվել է 10-հարկանի շենքի շքամուտքը։ 12.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-12T17:06+0400
2024-05-12T17:06+0400
2024-08-19T15:35+0400
բելգորոդ
ուկրաինա
ռուսաստան
հրետակոծություն
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0c/75612420_2:0:1280:719_1920x0_80_0_0_bb200e4a786bf6d5b5af5dc6014aab5e.jpg
Բելգորոդում 16 մարդ է դուրս բերվել փլատակների տակից, այդ թվում՝ երկու երեխա։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը:Փրկարարները պարբերաբար լռության րոպեներ են հայտարարում տուժածների ձայները լսելու համար:Ավելի վաղ մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել էր, որ Բելգորոդ քաղաքն ու Բելգորոդի շրջանը զանգվածային գնդակոծության են ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Խարկովսկայա գորայում բնակելի շենքի վրա արկի ուղիղ հարվածի հետևանքով փլուզվել է 10-հարկանի շենքի շքամուտքը։ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ բնակելի տունը վնասվել է ռուսական ՀՕՊ-ի կողմից խոցված «Տոչկա-Ու» հրթիռներից մեկի բեկորներից։Ավելի ուշ փլուզվել է նաև ձեղնահարկը, ինչի հետևանքով տուժել է երեք փրկարար, նրանք կոտրվածքներ ունեն:Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ յոթ մարդ է զոհվել։ Զոհերի մասին պաշտոնական տեղեկություն դեռ չկան: Նրանց մարմինները դեռ փլատակների տակ են։Ահաբեկչության վայր են ժամանում բժիշկների նոր բրիգադներ։ Տարածքը զննելու համար սակրավորներ են մեկնել։ Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտարարել է Բելգորոդի գնդակոծության փաստով քրեական գործ հարուցելու մասին:
բելգորոդ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0c/75612420_253:0:1212:719_1920x0_80_0_0_14ab8efe73285be77d1495998127ed89.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելգորոդ, видео, ուկրաինա, ռուսաստան, հրետակոծություն
բելգորոդ, видео, ուկրաինա, ռուսաստան, հրետակոծություն
Բելգորոդում փլատակների տակից 16 մարդ է դուրս բերվել
17:06 12.05.2024 (Թարմացված է: 15:35 19.08.2024) Շենքի վրա արկի ուղիղ հարվածի հետևանքով փլուզվել է 10-հարկանի շենքի շքամուտքը։
Բելգորոդում 16 մարդ է դուրս բերվել փլատակների տակից, այդ թվում՝ երկու երեխա։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Փրկարարները պարբերաբար լռության րոպեներ են հայտարարում տուժածների ձայները լսելու համար:
Ավելի վաղ մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը
հայտնել էր, որ Բելգորոդ քաղաքն ու Բելգորոդի շրջանը զանգվածային գնդակոծության են ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Խարկովսկայա գորայում բնակելի շենքի վրա արկի ուղիղ հարվածի հետևանքով փլուզվել է 10-հարկանի շենքի շքամուտքը։
ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ բնակելի տունը վնասվել է ռուսական ՀՕՊ-ի կողմից խոցված «Տոչկա-Ու» հրթիռներից մեկի բեկորներից։
Ավելի ուշ փլուզվել է նաև ձեղնահարկը, ինչի հետևանքով տուժել է երեք փրկարար, նրանք կոտրվածքներ ունեն:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ յոթ մարդ է զոհվել։ Զոհերի մասին պաշտոնական տեղեկություն դեռ չկան: Նրանց մարմինները դեռ փլատակների տակ են։
RT-ն հայտնում է, որ դեռ պարզ չէ ևս 10 մարդու գտնվելու վայրը, որոնք կարող էին շենքում լինել, երբ այն փլուզվել է: Վնասվել է 62 բնակարան և 11 ավտոմեքենա։ Փլուզված շենքի բնակիչների համար ժամանակավոր տեղավորման կետեր են կազմակերպվել։
Ահաբեկչության վայր են ժամանում բժիշկների նոր բրիգադներ։ Տարածքը զննելու համար սակրավորներ են մեկնել։ Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտարարել է Բելգորոդի գնդակոծության փաստով քրեական գործ հարուցելու մասին: