https://arm.sputniknews.ru/20240511/ymbishner-ljvova-gevvorgjany-ev-hrajr-alikhanjany-stambulum-olimpiakan-ughegir-en-vastakel-75592504.html
Ըմբիշներ Լյովա Գևորգյանը և Հրայր Ալիխանյանը Ստամբուլում հաղթել են իրենց մրցակիցներին
Ըմբիշներ Լյովա Գևորգյանը և Հրայր Ալիխանյանը Ստամբուլում հաղթել են իրենց մրցակիցներին
Sputnik Արմենիա
Ստամբուլի մրցաշարը վարկանիշային է Փարիզի օլիմպիական խաղերի համար: 11.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-11T15:16+0400
2024-05-11T15:16+0400
2024-05-11T15:18+0400
ըմբիշ
ըմբշամարտիկ
ստամբուլ
օլիմպիադա
օլիմպիական խաղեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0b/75591974_0:0:1753:986_1920x0_80_0_0_6664544c2b237193ab9629db69f01099.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ստամբուլում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Լյովա Գևորգյանը և Հրայր Ալիխանյանը հաղթել են իրենց մրցակիցներին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։125 կգ քաշային կարգի որակավորման փուլում Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Լյովա Գևորգյանը մրցել է Գերմանիան ներկայացնող Գենադի Կուդինովիչի հետ և 11:0 հաշվով հաղթանակ տարել։Աշխարհի Մ23 առաջնության բրոնզե, Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը որակավորման փուլում 7:0 հաշվով պարտության է մատնել Գերմանիայի ներկայացուցիչ Շամիլ Ուսատևին։Մ-23 Եվրոպայի բրոնզե մեդալակիր, երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր, 97 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը որակավորման փուլում 0:11 հաշվով պարտվել է Չինաստանի ներկայացուցիչ Ավուսայման Հալիբային։Երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն, 86 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը որակավորման փուլում 1:8 հաշվով պարտվել է Հարավային Կորեայի ներկայացուցիչ Գվանուկ Կիմին։Հավելենք, որ Ստամբուլի մրցաշարը վերջին վարկանիշայինն է Փարիզի օլիմպիական խաղերի համար: Յուրաքանչյուր քաշային կարգում ուղեգիր կնվաճեն եզրափակիչ դուրս եկած ըմբիշները և լավագույն երրորդ տեղը գրաված մարզիկը: Այսինքն՝ բրոնզե մեդալակիրների միջև ևս մեկ գոտեմարտ կանցկացվի օլիմպիական ուղեգրի համար:
ստամբուլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0b/75591974_0:0:1753:1316_1920x0_80_0_0_eb1922fb49fc8c0bf8ed0b3c491cb6af.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ըմբիշ, ըմբշամարտիկ, ստամբուլ, օլիմպիադա, օլիմպիական խաղեր
ըմբիշ, ըմբշամարտիկ, ստամբուլ, օլիմպիադա, օլիմպիական խաղեր
Ըմբիշներ Լյովա Գևորգյանը և Հրայր Ալիխանյանը Ստամբուլում հաղթել են իրենց մրցակիցներին
15:16 11.05.2024 (Թարմացված է: 15:18 11.05.2024) Ստամբուլի մրցաշարը վարկանիշային է Փարիզի օլիմպիական խաղերի համար:
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ստամբուլում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Լյովա Գևորգյանը և Հրայր Ալիխանյանը հաղթել են իրենց մրցակիցներին։ Տեղեկությունը հայտնում է
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
125 կգ քաշային կարգի որակավորման փուլում Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Լյովա Գևորգյանը մրցել է Գերմանիան ներկայացնող Գենադի Կուդինովիչի հետ և 11:0 հաշվով հաղթանակ տարել։
Աշխարհի Մ23 առաջնության բրոնզե, Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր, 74 կգ քաշային
Հրայր Ալիխանյանը որակավորման փուլում 7:0 հաշվով պարտության է մատնել Գերմանիայի ներկայացուցիչ Շամիլ Ուսատևին։
Մ-23 Եվրոպայի բրոնզե մեդալակիր, երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր, 97 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը որակավորման փուլում 0:11 հաշվով պարտվել է Չինաստանի ներկայացուցիչ Ավուսայման Հալիբային։
Երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն, 86 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը որակավորման փուլում 1:8 հաշվով պարտվել է Հարավային Կորեայի ներկայացուցիչ Գվանուկ Կիմին։
Հավելենք, որ Ստամբուլի մրցաշարը վերջին վարկանիշայինն է Փարիզի օլիմպիական խաղերի համար: Յուրաքանչյուր քաշային կարգում ուղեգիր կնվաճեն եզրափակիչ դուրս եկած ըմբիշները և լավագույն երրորդ տեղը գրաված մարզիկը: Այսինքն՝ բրոնզե մեդալակիրների միջև ևս մեկ գոտեմարտ կանցկացվի օլիմպիական ուղեգրի համար: