00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տիգրան Ավինյանի և փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հարաբերությունները լարվել են. «Հրապարակ»

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Ավինյանն ու Սուրեն Գրիգորյանը
Տիգրան Ավինյանն ու Սուրեն Գրիգորյանը - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2024
Բաժանորդագրվել
Լրատվամիջոցին հասած տեղեկություններով` Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հասկացել է, որ տրանսպորտային բարեփոխումների ողջ գործընթացը ձախողվում է, և դրանում մեղադրում է նաև Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հարաբերությունները լարվել են։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։Նշվում է, որ Գրիգորյանը ձախողել է հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացը, ինչը Տիգրան Ավինյանի նախընտրական խոստումն էր և ներկայացվում էր որպես աննախադեպ ռեֆորմ։
Մինչդեռ մրցույթը շահած միակ ընկերությունը՝ «Թել Սել» ՓԲԸ-ն, պայմանագրով նախատեսված պարտականությունների՝ ընթացակարգային համապատասխանեցում սահմանված ժամկետներում չի իրականացրել, այնպիսի սարքեր չեն տեղադրվել փոխադրամիջոցներում, որ հնարավոր լինի ոչ միայն «Թել-Սել» համակարգով օնլայն վճարումներ կատարել, այլև բանկային քարտերով և հեռախոսային այլ հավելվածներով։
Երևանի հանրային տրանսպորտում արդեն գործում է միասնական տոմսային համակարգը
Չնայած նրան, որ բոլոր հիմքերը կան՝ լուծարելու պայմանագիրը, ըստ լրատվամիջոցի, Ավինյանը չի գնում դրան։ Նա ամեն գնով փորձում է կյանքի կոչել միասնական տոմսային համակարգը և դեռ ամիսներ առաջ հանձնարարել էր Գրիգորյանին Կենտրոնական բանկի հետ բանակցել և սեղմ ժամկետում գլուխ բերել համապատասխանեցման գործընթացը։ Սակայն ԿԲ-ն առանձնապես խանդավառված չէ այդ գործընթացով։
«Բացի այդ տեղեկացանք, որ ԿԲ-ից գլխի են քցել՝ եթե QR կոդի տեսքով անժամկետ տոմսեր վաճառեն, ցանկացած մեկը կարող է պատճենել կոդը, հարյուր հոգու տալ, ու նրանք էլ օգտագործեն։ Ավինյանը հասկացել է, որ «պռավալ» է գնում ողջ գործընթացը, Սուրեն Գրիգորյանի առջև հարց է դրել՝ կա՛մ գոնե QR համակարգի անվտանգությունը ապահովել ու վերջապես գործընթացը կյանքի կոչել, կա՛մ իր` փոխքաղաքապետի պաշտոնը կասկածի տակ կդրվի»,–գրում է թերթը:
Հիշեցնենք` 2024 թվականի սեպտեմբերի 1-ից նախատեսվում է ներդնել ուղեվարձի վճարման միասնական համակարգ՝ ներառյալ էլեկտրոնային տոմսեր ու ուղևորական քարտեր տարբեր սակագնային պլաններով՝ 70 րոպե, 24 ժամ, 7 օր, 30 օր, 90 օր և մեկ տարի, ինչպես նաև 10 ուղևորության տոմս։
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը փետրվարին հայտարարեց, որ 2024 թվականի սեպտեմբերից Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը կրկնակի կբարձրանա, իսկ մեկանգամյա ուղեվարձը կկազմի 300 դրամ: Այս պնդումները նույն օրը հերքեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն իր հերթին հայտարարեց, որ ուղեվարձը կարող է թանկանալ նրանց համար, ովքեր հազվադեպ են օգտվում դրանից: Միևնույն ժամանակ նախատեսվում է սուբսիդավորել ուղեվարձը մշտական ուղևորների և բնակչության խոցելի շերտերի համար: Նա վստահեցրեց, որ սակագինը կա՛մ կվերանայվի նվազագույն բարձրացմամբ, կա՛մ կմնա նույնը։
Լրահոս
0