https://arm.sputniknews.ru/20240511/tavushy-hanun-hajreniqi-sharzhumy-levo-nikvoljanin-hvordvorum-e-dadarecnel-hacaduly-75587665.html
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Լեո Նիկոլյանին հորդորում է դադարեցնել հացադուլը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Լեո Նիկոլյանին հորդորում է դադարեցնել հացադուլը
Sputnik Արմենիա
Նիկոլյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր։ 11.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-11T13:36+0400
2024-05-11T13:36+0400
2024-05-11T14:26+0400
լեո նիկոլյան
«զվարթնոց» օդանավակայան
հացադուլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/17/74872248_0:64:1600:964_1920x0_80_0_0_68b4eafa6d79e24323f7a2d063d3d6c5.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումըֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին հորդորում է դադարեցնել 20 օրյա հացադուլը և այլ տարբերակով պայքարել արդարության վերականգնման համար: Հայտարարությունը հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման ֆեյսբուքյան էջում։Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետ հասնելուց հետո թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ նրա մուտքն արգելված է։ Նա անժամկետ հացադուլ է հայտարարել օդանավակայանում։Ընդգծվում է, որ Լեո Նիկոլյանը 2024թ-ի մարտ ամսից Տավուշի շուրջ ստեղծված իրադարձությունների ընթացքում գրեթե 1 ամիս ապրել է Ոսկեպարում, տեսանյութեր է պատրաստել միջազգային մամուլի համար։Նիկոլյանը համոզված է, որ Հայաստան իր մուտքն արգելելը քաղաքական հարց է։Հիշեցնենք` Նիկոլյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/17/74872248_36:0:1405:1027_1920x0_80_0_0_1c1343156d2614e5467f15bb85402605.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լեո նիկոլյան, «զվարթնոց» օդանավակայան, հացադուլ
լեո նիկոլյան, «զվարթնոց» օդանավակայան, հացադուլ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Լեո Նիկոլյանին հորդորում է դադարեցնել հացադուլը
13:36 11.05.2024 (Թարմացված է: 14:26 11.05.2024) Նիկոլյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումըֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին հորդորում է դադարեցնել 20 օրյա հացադուլը և այլ տարբերակով պայքարել արդարության վերականգնման համար: Հայտարարությունը հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետ հասնելուց հետո թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ նրա մուտքն արգելված է։ Նա անժամկետ հացադուլ է հայտարարել օդանավակայանում։
«Խստորեն դատապարտում ենք ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելը։ Հաշվի առնելով առողջական ծանր վիճակը` հորդորում ենք Լեո Նիկոլյանին դադարեցնել հացադուլը»,–նշված է հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ Լեո Նիկոլյանը 2024թ-ի մարտ ամսից Տավուշի շուրջ ստեղծված իրադարձությունների ընթացքում գրեթե 1 ամիս ապրել է Ոսկեպարում, տեսանյութեր է պատրաստել միջազգային մամուլի համար։
Նիկոլյանը համոզված է, որ Հայաստան իր մուտքն արգելելը քաղաքական հարց է։
Հիշեցնենք` Նիկոլյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան։