https://arm.sputniknews.ru/20240511/adrbejanum-erkrasharzh-e-eghel-vory-zzgacel-en-naev-sjuniqi-marzi-bazmativ-bnakavajrerum-75596422.html
Ադրբեջանում երկրաշարժ է եղել, որը զգացել են նաև Սյունիքի մարզի բնակավայրերում
Ադրբեջանում երկրաշարժ է եղել, որը զգացել են նաև Սյունիքի մարզի բնակավայրերում
Sputnik Արմենիա
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: 11.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-11T17:47+0400
2024-05-11T17:47+0400
2024-05-11T17:55+0400
երկրաշարժ
սյունիք
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0f/42065352_142:0:1280:640_1920x0_80_0_0_9af6073f291e89282c2b78a78005297f.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ադրբեջանում այսօր երկրաշարժ է եղել, որը զգացել են նաև Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Ագարակ, Մեղրի քաղաքներում, Ալվանք, Նռնաձոր և Շվանիձոր գյուղերում՝ 4 բալ ուժգնությամբ։Երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Շողակաթ գյուղի մոտ
սյունիք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0f/42065352_214:0:1067:640_1920x0_80_0_0_033b79bb0d8f28c6395b754aa3e34403.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երկրաշարժ, սյունիք, ադրբեջան
երկրաշարժ, սյունիք, ադրբեջան
Ադրբեջանում երկրաշարժ է եղել, որը զգացել են նաև Սյունիքի մարզի բնակավայրերում
17:47 11.05.2024 (Թարմացված է: 17:55 11.05.2024) Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ադրբեջանում այսօր երկրաշարժ է եղել, որը զգացել են նաև Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Մայիսի 11-ին, ժամը 17:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։21-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.90⁰ և արևելյան երկայնության 48.88⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Լենքորան քաղաքից 17 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 5,0 մագնիտուդով երկրաշարժ»,–ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Ագարակ, Մեղրի քաղաքներում, Ալվանք, Նռնաձոր և Շվանիձոր գյուղերում՝ 4 բալ ուժգնությամբ։