https://arm.sputniknews.ru/20240510/glkhavvor-vehazhvoghvovn-yndlajnel-e-mak-um-paghestini-iravunqnery-75578319.html
Գլխավոր վեհաժողովն ընդլայնել է ՄԱԿ-ում Պաղեստինի իրավունքները
Գլխավոր վեհաժողովն ընդլայնել է ՄԱԿ-ում Պաղեստինի իրավունքները
Sputnik Արմենիա
Պաղեստինը համաշխարհային կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունի։ 10.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-10T21:34+0400
2024-05-10T21:34+0400
2024-05-10T22:34+0400
պաղեստին
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
https://cdn.am.sputniknews.ru/img/1630/62/16306238_0:53:1601:953_1920x0_80_0_0_d482da3cef0cbd64a770130deb940e7e.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել, որն ընդլայնում է Պաղեստինի իրավունքները համաշխարհային կազմակերպությունում, ինչպես նաև Անվտանգության խորհրդին խորհուրդ է տալիս վերանայել ՄԱԿ-ին երկրի անդամակցության հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:Պաղեստինը ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ ունի։ Ապրիլին ԱՄՆ-ն վետո էր դրել ՄԱԿ-ի ԱԽ-ում Ալժիրի բանաձևի վրա, որը գլխավոր վեհաժողովին խորհուրդ էր տալիս Պաղեստինին ընդունել ՄԱԿ-ի կազմում: Մեծ Բրիտանիան և Շվեյցարիան ձեռնպահ էին մնացել քվեարկության ժամանակ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մյուս անդամները` կողմ քվեարկել:Այսօր ընդունված բանաձևն անվտանգության խորհրդին առաջարկում է դրականորեն վերանայել այդ հարցը։ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը սահմանում է, որ Պաղեստինի պետությունն իրավունք ունի անդամակցելու ՄԱԿ-ին կանոնադրության 4-րդ հոդվածի համաձայն, ուստի պետք է ընդունվի որպես Միավորված ազգերի կազմակերպության անդամ»:Իսրայելը կընդլայնի ցամաքային գործողությունը ՌաֆահումՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը որոշում է, որ սեպտեմբերին սկսվող գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանից սկսած Պաղեստինը լրացուցիչ իրավունքներ և արտոնություններ կստանա կազմակերպությունում: Պաղեստինը կունենա երկրների խմբերի անունից հայտարարություններ անելու իրավունք, ՄԱԿ-ի կոնֆերանսներին, գլխավոր վեհաժողովի կամ ՄԱԿ-ի այլ մարմինների հովանու ներքո գումարվող միջազգային կոնֆերանսներին և խորհրդակցություններին լիարժեք մասնակցելու իրավունք:Ընդ որում` տեքստում նշվում է, որ Պաղեստինը` որպես դիտորդ պետություն, չի կարող քվեարկել գլխավոր վեհաժողովում կամ իր թեկնածությունն առաջադրել ՄԱԿ-ի մարմիններում:Բանաձևը հաստատում է Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդ թվում՝ Պաղեստինի անկախ պետության իրավունքը:ՀԱՄԱՍ–ը մերժել է գրասենյակը Կատարից Անկարա տեղափոխելու առաջարկը. աղբյուր
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1630/62/16306238_5:0:1428:1067_1920x0_80_0_0_6c658e84f66c1ab11d3f3e26f0c99127.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պաղեստին, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
պաղեստին, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
Գլխավոր վեհաժողովն ընդլայնել է ՄԱԿ-ում Պաղեստինի իրավունքները
21:34 10.05.2024 (Թարմացված է: 22:34 10.05.2024) Պաղեստինը համաշխարհային կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունի։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել, որն ընդլայնում է Պաղեստինի իրավունքները համաշխարհային կազմակերպությունում, ինչպես նաև Անվտանգության խորհրդին խորհուրդ է տալիս վերանայել ՄԱԿ-ին երկրի անդամակցության հարցը։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին:
Պաղեստինը ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ ունի։ Ապրիլին ԱՄՆ-ն վետո էր դրել ՄԱԿ-ի ԱԽ-ում Ալժիրի բանաձևի վրա, որը գլխավոր վեհաժողովին խորհուրդ էր տալիս Պաղեստինին ընդունել ՄԱԿ-ի կազմում: Մեծ Բրիտանիան և Շվեյցարիան ձեռնպահ էին մնացել քվեարկության ժամանակ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մյուս անդամները` կողմ քվեարկել:
Այսօր ընդունված բանաձևն անվտանգության խորհրդին առաջարկում է դրականորեն վերանայել այդ հարցը։ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը սահմանում է, որ Պաղեստինի պետությունն իրավունք ունի անդամակցելու ՄԱԿ-ին կանոնադրության 4-րդ հոդվածի համաձայն, ուստի պետք է ընդունվի որպես Միավորված ազգերի կազմակերպության անդամ»:
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը որոշում է, որ սեպտեմբերին սկսվող գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանից սկսած Պաղեստինը լրացուցիչ իրավունքներ և արտոնություններ կստանա կազմակերպությունում: Պաղեստինը կունենա երկրների խմբերի անունից հայտարարություններ անելու իրավունք, ՄԱԿ-ի կոնֆերանսներին, գլխավոր վեհաժողովի կամ ՄԱԿ-ի այլ մարմինների հովանու ներքո գումարվող միջազգային կոնֆերանսներին և խորհրդակցություններին լիարժեք մասնակցելու իրավունք:
Ընդ որում` տեքստում նշվում է, որ Պաղեստինը` որպես դիտորդ պետություն, չի կարող քվեարկել գլխավոր վեհաժողովում կամ իր թեկնածությունն առաջադրել ՄԱԿ-ի մարմիններում:
Բանաձևը հաստատում է Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդ թվում՝ Պաղեստինի անկախ պետության իրավունքը: