00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դռները փակ էին. Բրյուսովի անվան համալսարանի ուսանողական խորհուրդը նույնպես միացավ ակցիային

Բաժանորդագրվել
Համալսարանի դիմաց ոստիկանների էին կանգնած, դուռն էլ փակ էր ներսից, նույնիսկ դասախոսին չթողեցին մուտք գործել, սակայն պատուհաններից ուսանողները վանկարկում էին` «Հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված»։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ուսանողական խորհուրդը նույնպես միացավ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիային։
Այսօր առավոտվանից մայրաքաղաքում խաղաղ անհնազանդության ակցիաներ են։ Մասնակիցների մի մասը Բագրատ սրբազանի գլխավորությամբ այցելում են բուհեր՝ դասադուլի կոչ անելով։
«Ես Հայկուհին եմ` ուսխորհրդի նախագահը և մենք միանում ենք այս սրբազան պայքարին»,– ասաց Հայկուհին ու համալրեց բողոքի ակցիայի մասնակիցների շարքերը։
Բագրատ սրբազանն էլ շեշտեց, որ համալսարանի դռները փակ են ու կոչ արեց ռեկտոր Դավիթ Գյուրջինյանին չարգելել ուսանողներին իրենց ձայնը բարձրացնել։
«Ձեր արածը սխալ է, եթե դուք տեղյակ չեք, ապա տեղեկացնում եմ, իսկ եթե տեղյակ եք, ապա դատապարտում եմ ձեր արածը։ Երբ տեսնեմ ձեզ` աչք առ աչք էլ կասեմ։ Դուք չեք ուզում անհամաձայնություն հայտնել այն արժեքների կորուստների նկատմամբ, որոնք դուք քարոզել եք, թույլ տվեք, թող ուսանողներն իրենք անեն։ Եթե որևէ խոսք ինձ չուղարկեք` նշանակում է` վախեցաք»,– ասաց Բագրատ սրբազանը։
«Նա իմ դասախոսն է եղել, երբ ես ճեմարանում տեսուչ էի։ Մշտապես մեծ արժեքներից, հայրենասիրությունից, հայոց լեզվից է խոսել։ Ահավասիկ, սա է գործնական արտահայտումը։ Առիթն օգտագործում եմ ու ասում եմ բոլոր ստախոս դասախոսներին` ինչ դասավանդում եք, դրան տեր կանգնեք, կյանքով ու գործով արտահայտեք»,– ասաց սրբազանը։
Նա ուսանողներին կոչ արեց նմանատիպ դասախոսներին թիկունքով դառնալ ու նույնիսկ չլսել ասածները։
Երթի անդամներից մեկը` Բրյուսովի անվան համալսարանի դասախոս Արմեն Խաչիկյանը ուսանողներից մի քանիսի հետ փորձեց մուտք գործել շենք, սակայն դիմացը ոստիկանների էին կանգնած, դուռն էլ փակ էր ու այդպես էլ չբացեցին։
Չնայած նման իրավիճակին, ուսանողները պատուհաններից վանկարկում էին` «Հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված»` այդպիսով իրենց աջակցությունը հայտնելով շարժմանը։
Ավելի ուշ դռները բացվեցին. բուհի ղեկավարները հայտարարեցին, որ ուսանողներն ազատ են՝ կարող են դուրս գալ, կարող են ներս մտնել, սակայն չեն թույլատրի, որ դասապրոցեսը խաթարվի։
Լրահոս
0