https://arm.sputniknews.ru/20240509/pvoghvoc-pakely-khvosqy-tegh-hascnelu-dzev-che-azh-pvokhnakhagahy-akcianeri-masin-75455184.html
Փողոց փակելը խոսքը տեղ հասցնելու ձև չէ. ԱԺ փոխնախագահը` ակցիաների մասին
Փողոց փակելը խոսքը տեղ հասցնելու ձև չէ. ԱԺ փոխնախագահը` ակցիաների մասին
Sputnik Արմենիա
ՔՊ–ն փողոց փակելով եկավ իշխանության, քանի որ, ըստ Հակոբ Արշակյանի, այն ժամանակ հանգամանքներն այլ էին։ 09.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-09T10:57+0400
2024-05-09T10:57+0400
2024-05-09T11:02+0400
հայաստան
հակոբ արշակյան
փողոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/07/62271271_0:84:1600:984_1920x0_80_0_0_563d64d4e8e812b8bba55924f7d9ae6c.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Փողոց փակելը, աղմկելն ու ակցիաներ անելը խոսքը տեղ հասցնելու ձև չէ։ Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։Լրագրողի ճշտող հարցին, թե այդ դեպքում ՔՊ–ն ինչու նույն մեթոդներով եկավ իշխանության, Արշակյանը պատասխանեց` այն ժամանակ քաղաքացին իշխանությունը ընտրելու խնդիր ուներ, որովհետև իր ձայնը կեղծվում էր, ու քաղաքացին չէր կարողանում իրացնել Սահմանադրությամբ տրված իր իշխանությունը։Հիմա, ըստ նրա, այդ խնդիրը չկա։Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ էին անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին` դեմ արտահայտվելով սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին։Մայիսի 9-ին` ժամը 16:00-ին, հանրահավաք է նախատեսված Երևանի Հանրապետության հրապարակում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/07/62271271_89:0:1512:1067_1920x0_80_0_0_f90ab8f99cbb3004ab4efcd1762f2450.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հակոբ արշակյան, փողոց
հայաստան, հակոբ արշակյան, փողոց
Փողոց փակելը խոսքը տեղ հասցնելու ձև չէ. ԱԺ փոխնախագահը` ակցիաների մասին
10:57 09.05.2024 (Թարմացված է: 11:02 09.05.2024) ՔՊ–ն փողոց փակելով եկավ իշխանության, քանի որ, ըստ Հակոբ Արշակյանի, այն ժամանակ հանգամանքներն այլ էին։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Փողոց փակելը, աղմկելն ու ակցիաներ անելը խոսքը տեղ հասցնելու ձև չէ։ Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
«Ես համարում եմ, որ միջպետական ճանապարհը փակելը լավ բան չէ, որովհետև դա ՀՀ տնտեսության զարգացման դեմ է, որովհետև օրինական ընտրված իշխանությունների դեմ է»,– ասաց նա։
Լրագրողի ճշտող հարցին, թե այդ դեպքում ՔՊ–ն ինչու նույն մեթոդներով եկավ իշխանության, Արշակյանը պատասխանեց` այն ժամանակ քաղաքացին իշխանությունը ընտրելու խնդիր ուներ, որովհետև իր ձայնը կեղծվում էր, ու քաղաքացին չէր կարողանում իրացնել Սահմանադրությամբ տրված իր իշխանությունը։
Հիմա, ըստ նրա, այդ խնդիրը չկա։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին
պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից
բողոքի ակցիաներ էին անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին` դեմ արտահայտվելով սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ
Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին։
Մայիսի 9-ին` ժամը 16:00-ին, հանրահավաք է նախատեսված Երևանի Հանրապետության հրապարակում։