https://arm.sputniknews.ru/20240509/hvogevvorakannery-harganqi-turq-en-matucel-haghtanaki-zbvosajgum-75468760.html
Հոգևորականները հարգանքի տուրք են մատուցել Հաղթանակի զբոսայգում
Հոգևորականները հարգանքի տուրք են մատուցել Հաղթանակի զբոսայգում
Sputnik Արմենիա
Հոգևորականներն աղոթք են բարձրացրել առ Աստված։ 09.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-09T12:35+0400
2024-05-09T12:35+0400
2024-05-09T12:36+0400
հայաստան
հոգևորական
հաղթանակ
հայրենական մեծ պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/09/75468013_0:0:1400:789_1920x0_80_0_0_88246c5f4b9a93c167635e08bec4aba1.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններն ու ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցներն այցելել են Հաղթանակի զբոսայգու հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։Հոգևորականները Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի հանդիսապետությամբ աղոթք են բարձրացրել առ Աստված նրանց հոգիների հանգստության համար:Հիշեցնենք` այսօր Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակի 79-րդ տարեդարձն է։ Տարիներ շարունակ մայիսի 9-ը Հայաստանում եռատոն է եղել` Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և 1992թ-ի Շուշիի ազատագրման օրը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/09/75468013_129:0:1374:934_1920x0_80_0_0_1135c848403ef039d62f1f0ed0f730a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հոգևորական, հաղթանակ, հայրենական մեծ պատերազմ
հայաստան, հոգևորական, հաղթանակ, հայրենական մեծ պատերազմ
Հոգևորականները հարգանքի տուրք են մատուցել Հաղթանակի զբոսայգում
12:35 09.05.2024 (Թարմացված է: 12:36 09.05.2024) Հոգևորականներն աղոթք են բարձրացրել առ Աստված։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններն ու ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցներն այցելել են Հաղթանակի զբոսայգու հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։ Տեղեկությունը հայտնում է
Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Անհայտ զինվորի հուշարձանին ծաղիկներ զետեղելուց հետո նրանք հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհվածների անմար հիշատակին»,– ասված է հաղորդագրությունում։
Հոգևորականները Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի հանդիսապետությամբ աղոթք են բարձրացրել առ Աստված նրանց հոգիների հանգստության համար:
Հիշեցնենք` այսօր Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակի 79-րդ տարեդարձն է։ Տարիներ շարունակ մայիսի 9-ը Հայաստանում եռատոն է եղել` Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և 1992թ-ի Շուշիի ազատագրման օրը: