00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ես սա դիտարկում եմ որպես սպառնալիք․ Գառնիկ Դանիելյանը՝ ԱԱԾ–ի հաղորդագրության մասին

© SputnikԳառնիկ Դանիելյան
Գառնիկ Դանիելյան - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2024
Գառնիկ Դանիելյան
Բաժանորդագրվել
Ազգային անվտանգության ծառայությունը շարժման աջակիցներին նախազգուշացրել է, որ սահմանադրական կարգին սպառնացող ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները հակասահմանադրական որևէ քայլ չեն արել։ Աբովյան քաղաքում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց շարժման մասնակից, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը՝ մեկնաբանելով ԱԱԾ–ի հաղորդագրությունը։
Առավոտյան ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ հորդորելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ, նախազգուշացրել էր, որ սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ։
«Ես սա դիտարկում եմ որպես սպառնալիք սեփական ժողովրդի նկատմամբ։ Իմ կոչն է բոլոր այն մարդկանց, որոնք ծառայության մեջ են, որևէ կերպ չփորձեն բռնություն կիրառել կամ վախեցնել կամ սպառնալ իրենց խաղաղ ակցիաներն իրականացնող քաղաքացիների նկատմամբ»,- շեշտեց Դանիելյանը։
Նա իր հերթին հարց ուղղեց ԱԱԾ-ին և այն կառույցներին, որոնք պարտավոր են ապահովել մեր երկրի ազգային անվտանգությունը. «Արդյոք այսօր ՀՀ անվտանգությունն ապահովվա՞ծ է»։ Դանիելյանը շեշտեց՝ այս պայքարը նրա համար է, որ երկրի սահմանները պաշտպանված լինեն, յուրաքանչյուրն իր գործով զբաղվի։
«Ամեն մի կառույց իր գործը չի արել, դրա համար հասել ենք էս օրին»,- ասաց նա։
Պատգամավորը նաև նշեց` բազմաթիվ ահազանգեր են ստացել, որ իրավապահ համակարգը փորձում է ամեն կերպ խոչընդոտել քաղաքացիների մասնակցությունը հավաքներին։ Նա շեշտեց՝ այս իշխանությունները հավերժ չեն, և գալու է բոլորի պատասխանատվության ժամանակը։
«Այստեղ որևէ մեկը հակապետական քայլ չի անում, հակառակը՝ մենք կանխում ենք հակապետական, ապազգային ծրագրերը, և մեր ժողովուրդն այլ կերպ չի կարող ապրել, քան իր հայրենիքին, հողին, ջրին տեր կանգնելով։ Մեր նպատակը սա է»,- ասաց Դանիելյանը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին։
Մայիսի 9-ին` ժամը 16:00-ին, հանրահավաք է նախատեսված Երևանի Հանրապետության հրապարակում։
Լրահոս
0