00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձեզ օրենքի սահմաններում կպահեք․ Բագրատ սրբազանի պատասխանը իրավապահ համակարգին

© SputnikՏավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2024
Բաժանորդագրվել
Տավուշի թեմի առաջնորդի խոսքով՝ իրենք գնում են Հանրապետության հրապարակ, որովհետև պատասխան ունեն ստանալու։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ Որևէ բռնություն, ապօրինի քայլ, հրահրում իրավապահ համակարգի կողմից անհանդուրժելի է լինելու։ Երևանի մուտքի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պատասխանելով իրավապահ համակարգի` առավոտվանից տարածվող հայտարարություններին։
«Ձեզ օրենքի սահմաններում կպահեք։ Որևէ բռնություն չեք կիրառելու, անօրինական որևէ գործողություն չեք անելու ձեր իսկ ժողովրդի նկատմամբ։ Ես առաջինն եմ կանգնած լինելու այդ շարքում, ինչպես որ դեռ Կիրանցում եմ ասել այն գիշերվա սադրանքի հետևանքով տեղի ունեցած դեպքի պատճառով. մենք կանգնելու ենք ձեր դիմաց, էս ժողովուրդն անտեր չի, սարսափեցրել եք, անզորության զգացում եք փոխանցել, հիմա ոտքի է կանգնել, իր իրավունքներն է պահանջում, իր արժանապատվությունն է պահանջում և ձեզ համար է պահանջում, հարգելի իրավապահներ»,- ասաց սրբազանը։
Նա իր խոսքն ուղղեց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին՝ հիշեցնելով, որ ժամանակին միասին աղ ու հաց են կիսել։ Շեշտեց՝ իրավապահների կողմից թույլ տրված ցանկացած անօրինական գործողության անմիջական պատասխանատուն լինելու է հենց ինքը՝ Վահե Ղազարյանն ու իր անմիջական ղեկավարը։
Նա դիմեց նաև մյուս իջևանցիներին՝ շեշտելով` «բավական է»։
Սրբազանը հավելեց` իրավապահներն էլ ունեն նույն մտահոգությունները, պարզապես պատերի տակ են խոսում։
«Շատ խիստ եմ ասում՝ եթե սա ձեզ համար կյանքի ու մահվան պատերազմ է ձեր ժողովրդի դիմաց, մեզ համար հաշտության, խաղաղության, արժանապատվության, հայրենիքի և պատվի շարժ, երթ–պայքար է։ Ցավոք, դարձել է ներքին պայքար, սա պետք է լիներ արտաքին թշնամու դեմ»,- ասաց սրբազանը։
Պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչի համար են այսօր գնում Հանրապետության հրապարակ, Տավուշի թեմի առաջնորդը նշեց՝ պատասխան ունեն ստանալու։
«Մենք պատասխան ունենք ստանալիք, էս ժողովուրդն ինքնաբուխ դուրս է եկել»,- ասաց Բագրատ սրբազանը` շեշտելով՝ թող իրավապահ համակարգը հոխորտա թշնամու վրա, այլ ոչ թե սեփական ժողովրդի, որովհետև այս մարդիկ ոտքի են կանգնել նաև հենց նրանց ազատագրելու։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Մայիսի 9-ին` ժամը 16:00-ին, հանրահավաք է նախատեսված Երևանի Հանրապետության հրապարակում։
Լրահոս
0