00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բեռնատար ավտոմեքենան հանրահավաքի ժամանակ մտել է Հանրապետության հրապարակ

Բաժանորդագրվել
Ոստիկանները փորձում էին կարգի հրավիրել հրապարակում հայտնված բեռնատարի վարորդին, սակայն չէին կարողանում նրան խցիկից հանել։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Բեռնատար ավտոմեքենան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած հանրահավաքի ժամանակ մտել է Հանրապետության հրապարակ։ Հանրահավաքի մասնակիցները կարողացել են հետ քաշվել, տուժածներ չկան, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից։
«Բեռնատար ավտոմեքենայի վարորդը քշել է ժողովրդի վրա։ Ոստիկաննե՛ր, էդ շարքերում որ կանգնած եք, մոտեցե՛ք, խնդիրը լուծեք։ Ժողովուրդ ջան, ձեռք չտաք ոչ մեկին, վարորդին մատով չկպնեք»,–ասաց Բագրատ սրբազանը։
Նա ընդգծեց, որ դա դիտմամբ են անում մարդկանց սադրելու համար ու դեռ շատ են անելու նման բաներ։
Ոստիկանները փորձում էին կարգի հրավիրել հրապարակում հայտնված բեռնատարի վարորդին, սակայն չէին կարողանում նրան խցիկից հանել։
Այնուհետև բեռնատարը քշեցին ու տարան Հանրապետության հրապարակից, սակայն պարզ չէ` ոստիկաննե՞րը հեռացրին մեքենան, թե՞ վարորդը հեռացավ։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ էին անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին` դեմ արտահայտվելով սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Լրահոս
0