https://arm.sputniknews.ru/20240508/mip-ashkhatakazmy-majisi-9in-kashkhati-artakarg-rezhimvov-75416301.html
ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9–ին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9–ին կաշխատի արտակարգ ռեժիմով
Sputnik Արմենիա
Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը։ 08.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-08T17:57+0400
2024-05-08T17:57+0400
2024-05-08T18:30+0400
հհ միպ
անահիտ մանասյան
հանրահավաք
տավուշ
«տավուշը հանուն հայրենիքի»
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/18/74937566_0:47:1601:947_1920x0_80_0_0_66636f760b25145cbc1e30b41700b31c.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՀՀ ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով։ Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ արտակարգ ռեժիմը պայմանավորված է հանրապետությունում տեղի ունեցող հավաքներով։Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ խաղաղ հավաքների մասնակիցների անվտանգությունը երաշխավորելը պետության պարտավորությունն է:Միևնույն ժամանակ առանցքային է, որպեսզի հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցներն իրենց հերթին ապահովեն հավաքի խաղաղ ընթացքը, ցուցաբերեն զսպվածություն և պահպանեն օրենսդրությամբ սահմանված պահանջները: Դա վերաբերում է, այդ թվում, հավաքի ընթացքում բռնությունից, բռնության կոչերից, ատելության խոսքի դրսևորումներից զերծ մնալուն։Այս կապակցությամբ պաշտպանը հատուկ ընդգծում է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը։ Ուժի կիրառումը հնարավոր է բացառապես օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում, համաչափությանը վերաբերելի չափանիշների պահպանմամբ։ՄԻՊ–ը հիշեցնում է , որ կաշխատեն թեժ գծի 116 և (096) 116100 հեռախոսահամարները։Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին։Մայիսի 9-ին` ժամը 16:00-ին, հանրահավաք է նախատեսված Երևանի Հանրապետության հրապարակում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/18/74937566_29:0:1453:1068_1920x0_80_0_0_420f48752762fee84f09e2aeae6375db.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, անահիտ մանասյան, հանրահավաք, տավուշ, «տավուշը հանուն հայրենիքի», հհ ոստիկանություն
հհ միպ, անահիտ մանասյան, հանրահավաք, տավուշ, «տավուշը հանուն հայրենիքի», հհ ոստիկանություն
ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9–ին կաշխատի արտակարգ ռեժիմով
17:57 08.05.2024 (Թարմացված է: 18:30 08.05.2024) Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՀՀ ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով։ Այս մասին հայտնում է
ՀՀ ՄԻՊ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ արտակարգ ռեժիմը պայմանավորված է հանրապետությունում տեղի ունեցող հավաքներով։
«ՀՀ–ում բոլոր իրադարձությունները պետք է զարգանան բացառապես ժողովրդավարական ճանապարհով՝ մարդու իրավունքների նկատմամբ անվերապահ հարգանքի ու համերաշխության պայմաններում՝ հիմքում ունենալով ժողովրդավարության արժեքներն ու իրավունքի գերակայության պահանջները»,– նշում է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ խաղաղ հավաքների մասնակիցների անվտանգությունը երաշխավորելը պետության պարտավորությունն է:
Միևնույն ժամանակ առանցքային է, որպեսզի հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցներն իրենց հերթին ապահովեն հավաքի խաղաղ ընթացքը, ցուցաբերեն զսպվածություն և պահպանեն օրենսդրությամբ սահմանված պահանջները: Դա վերաբերում է, այդ թվում, հավաքի ընթացքում բռնությունից, բռնության կոչերից, ատելության խոսքի դրսևորումներից զերծ մնալուն։
Այս կապակցությամբ պաշտպանը հատուկ ընդգծում է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը։ Ուժի կիրառումը հնարավոր է բացառապես օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում, համաչափությանը վերաբերելի չափանիշների պահպանմամբ։
ՄԻՊ–ը հիշեցնում է , որ կաշխատեն թեժ գծի 116 և (096) 116100 հեռախոսահամարները։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին
պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից
բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն
40 սահմանային սյուն է տեղադրվել։
Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ
Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին։
Մայիսի 9-ին` ժամը 16:00-ին, հանրահավաք է նախատեսված Երևանի Հանրապետության հրապարակում։