00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջարդել, փշրել, ավերել է. նախկին փոխնախարարը` կարկտի հասցրած վնասի մասին

© SputnikԿարկուտ
Կարկուտ - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2024
Կարկուտ
Բաժանորդագրվել
ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը պատմում է 2017թ–ին մշակված ու նույնիսկ փորձարկված հակակարկտային նոր տիպի կայանների համակարգի մասին, որն այդպես էլ իրականություն չդարձավ։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Վերջին օրերին ՀՀ–ում տեղացած կարկուտը Հայաստանի գրեթե բոլոր մարզերում համատարած վնասներ է հասցրել գյուղատնտեսությանը, հիմնականում տուժել են խաղողի, ծիրանի այգիները, լոլիկի, սմբուկի, կաղամբի, սեխի, ցորենի ցանքատարածությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը` ներկայացնելով գյուղացիների հետ շփման արդյունքում ստացած տվյալները։
«Հանրապետության գրեթե բոլոր մարզերում կարկտահարություն է դիտվել, ուղղակի տեղ կա, որ դեռ հասկակալում չի եղել, վնասն ու աղմուկը մեծ չեն։ Բայց Արմավիրում, Արագածոտնում պտղատու այգիներն են վնասվել, բանջարեղենը, բոստանային կուլտուրաները։ Վնասների չափը մեծ է։ Ես խոսել եմ մարդկանց հետ, ասում են` ջարդել, փշրել, ավերել է»,– նշեց Հարությունյանը։
Նա վստահեցրեց` սա դեռ սկիզբն է, քանի որ կարկուտները սովորաբար դադարում են միայն մայիսի վերջին։
«Մայիսը կարկտի ամիս է։ Օդերևութաբանական բազմամյա տվյալներով` մայիսին կարկտի 3 ժամանակահատված կա` ամսվա սկզբից մինչև 10-ը, 14-18-ը և մայիսի 27-28-ը։ Տարբեր տարիներին այս ժամանակահատվածներում տարբեր ինտենսիվության կարկուտ է դիտվում։ Մեր ժամանակ հանձնաժողով կար, որտեղ օրական տվյալները հաշվարկվում ու հաշվառվում էին։ Եվ երբ կարկուտների սեզոնը ավարտվում էր, նոր վերջնական տվյալները ամփոփվում էին, վնասները` գնահատվում»,– ասաց նախկին փոխնախարարը։
© Sputnik / Asatur YesayantsԱշոտ Հարությունյան
Пресс-конференция бывшего замминистра сельского хозяйства Ашота Арутюняна (16 апреля 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2024
Աշոտ Հարությունյան
Այսօր, նրա խոսքով, վնասի գնահատման մասին ոչ միայն վաղ է խոսելը, այլև անիմաստ, քանի որ վնասի փոխհատուցման մեխանիզմ չկա։ Ապահովագրությունը փոխհատուցում է միայն ապահովագրված գյուղացիական տնտեսություններին։ Մինչդեռ խաղողն ու ծիրանն այս տարի կարկուտից չեն ապահովագրվել, հացահատիկն էլ ապահովագրվել է միայն երաշտից։
Ըստ Հարությունյանի` գյուղացուն կարկտից քիչ թե շատ պաշտպանող մեխանիզմը հակակարկտային ցանցերն են, որոնք էլ ծիրանի այգիների, հացահատիկի, ձմերուկի, լոլիկի ցանքատարածությունների դեպքում կիրառելի չեն։
Ինչ վերաբերում է հակակարկտային կայաններին, նախկին պաշտոնյան նշեց, որ Հայաստանում կիրառվող «Զենիթ» կայանները ինտենսիվ կարկտաբեր ամպերի դեպքում արդյունավետ չեն։
Այդ նպատակով ՀՀ–ում դեռ 2017թ–ին մշակվել էր հակակարկտային նոր տիպի «ԷԼԻԱ-3» հակակարկտային հրթիռային կայանների կիրառման ծրագիր, որը նախատեսված էր հատկապես հզոր կարկտաբեր ամպերի համար։
Ծրագրի առաջին փուլում նախատեսվում էր նման կայաններով «ծածկել» Արագածոտնի և Արմավիրի մարզի գյուղերի շուրջ 45 000 հա հողատարածքները։ Իսկ ծրագրի ավարտին` 2022թ–ին, կայաններով պետք է ապահովված լիներ ամբողջ հանրապետությունը։
«2017թ–ին մենք փորձարկեցինք առաջին ռադիոլոկացիոն հակակարկտային համակարգը, որը 9 կմ բարձրության վրա պետք է ազդեր կարկտաբեր ամպերի վրա և դրանք դարձներ անձրևաբեր։ Ռադիոլոկացիան ամպերը նախօրոք դիտարկելու էր, համակարգը` ավտոմատ աշխատեր։ Մարդկային գործոնը գրեթե բացառվելու էր։ Բայց ամեն ինչին փող կար, դրան` ոչ»,– եզրափակեց Հարությունյանը։
Հիշեցնենք` արդեն 4 օր է` Հայաստանի մի շարք հատվածներում ժամանակ առ ժամանակ կարկուտ է տեղում։ Մայիսի 4-ի տեղումները վնասել են հատկապես Արմավիրի, Արարատի ու Արագածոտնի մարզերի գյուղատնտեսական հողատարածքները։
Լրահոս
0