00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում Հայրենական մեծ պատերազմի 46 վետերան կա. ինչպես են նրանք նշելու Մայիսի 9–ը

© Sputnik / Ani Liparityan«Անմահ գունդ» ակցիա
«Անմահ գունդ» ակցիա - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2024
«Անմահ գունդ» ակցիա
Բաժանորդագրվել
Վետերանները կմասնակցեն «Անմահ գունդ» կազմակերպության երթին, որից հետո կլինի ընդունելություն ՌԴ դեսպանատանը։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Այսօր Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 46 վետերան կա, բայց ոչ բոլորը կկարողանան մասնակցել Մայիսի 9–ի միջոցառումներին։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտարարեց «ՀՀ Մարշալ Բաղրամյան վետերանների միավորման» նախագահ Սիմոն Եսայանը։

«Հայաստանում այսօր շատ քիչ վետերաններ են մնացել, և տարեցտարի նրանց թիվը նվազում է։ 46 վետերաններից մոտ 40%–ն են ոտքի վրա, մնացածն անկողնային են»,–ասաց Եսայանը։

Նրա խոսքով` Մայիսի 9–ի իրենց ծրագիրը բավականին հագեցած է։ Վետերանները կլինեն Հաղթանակի զբոսայգում, ծաղիկներ, ծաղկեպսակներ կդնեն Անհայտ զինվորի գերեզմանին , կմասնակցեն «Անմահ գունդ» կազմակերպության երթին, որից հետո կլինի ընդունելություն ՌԴ դեսպանատանը , այնուհետև հանդիպում է սպասվում «Անմահ գունդ» միջազգային կազմակերպության անդամների հետ։
© Sputnik / Aram NersesyanՍիմոն Եսայանն ու Ելենա Շուվաևա-Պետրոսյանը
Пресс-конференция Как Объединение ветеранов Армении отпразднует 9 мая (8 мая 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2024
Սիմոն Եսայանն ու Ելենա Շուվաևա-Պետրոսյանը
Անդրադառնալով վերջերս Մոսկվա կատարած այցին` Եսայանը նշեց, որ հին ու բարի ավանդույթի համաձայն` Մոսկվայում ամեն տարի անցկացվում է ԱՊՀ երկրների վետերանական կազմակերպությունների կոորդինացիոն խորհրդի նախագահության նիստը, որին այս տարի ևս մասնակցել են։ Նրանք ներկայացրել են, թե 2023 թվականին ինչ ուղղություններով են աշխատել և ինչ աշխատանք են կատարել և ինչ ծրագրեր ունեն 2024 թվականի համար։ Որպես երախտագիտություն ՌԴ–ում նրանց շնորհակալական պատվոգիր են հանձնել ։
Եսայանը հավելեց, որ Հայաստանում իրենց գործունեության 68–ամյակի կապակցությամբ թողարկել են նաև «Վետերան» ամսագիր, որում շատ հետաքրքիր նյութեր կան։ Այն անվճար կտրամադրվի Հայաստանում գործող վետերանական կազմակերպություններին։
© Sputnik / Aram Nersesyan Սիմոն Եսայանը ցույց է տալիս «Վետերան» ամսագիրը
Председатель объединения ветеранов РА им. Маршала Баграмяна Симон Есаян на пресс-конференции в преддверии Дня победы (8 мая 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2024
Սիմոն Եսայանը ցույց է տալիս «Վետերան» ամսագիրը
Նա նաև ներկայացրեց, որ «ՀՀ Մարշալ Բաղրամյան վետերանների միավորման» փոխնախագահ Ելենա Շուվաևա-Պետրոսյանը թարգմանում և հրատարակում է գրքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների հուշերից և ստեղծագործություններից։
Շուվաևա-Պետրոսյանն էլ իր հերթին նշեց, որ «Անմահության ձայները. Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ վետերանների հուշերը» գիրքը կվերահրատարակվի հունիսին։ Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 2020 թվականին, իսկ այս տարի կլրացվի։
«Գրքի բովանդակությունը զգալիորեն լրացվել է, այն կազմելու է մոտ 200-220 էջ։ Գիրքը կտպագրվի հազար օրինակով և անվճար կբաժանվի վետերանների կազմակերպություններին, դպրոցներին, բուհերին և գրադարաններին»,- ասաց Շուվաևա-Պետրոսյանը։
© Sputnik / Aram NersesyanԵլենա Շուվաևա-Պետրոսյան
Елена Шуваева-Петросян на пресс-конференции в преддверии Дня победы (8 мая 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2024
Ելենա Շուվաևա-Պետրոսյան
Նա նաև նշեց, որ ԱՊՀ վետերանների միջազգային միության համակարգող խորհուրդն արդեն մշակում է Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը։ Անդրադառնալով Մոսկվայում կայացած խորհրդի նիստին` նա ընդգծեց, որ բազմաթիվ կարևոր հարցերից զատ քննարկվել է նաև «Հաղթանակի գնացք» նախագիծը։
«Սակայն «Հաղթանակի գնացքը» ոչ թե կգնա, այլ «կթռչի» Ղազախստան: Սեպտեմբերին Ղազախստանում կկայանա խորհրդի այցը, որը թույլ է տալիս ոչ միայն փորձի փոխանակում կատարել, այլև իմանալ, թե ինչ է կատարվում հանրապետություններում»,- ասաց Շուվաևա- Պետրոսյանը:
Նշենք, որ մայիսի 10-ին Երևանի Մոսկվայի տանը տեղի կունենա տոնական համերգ։ Կբացվի նաև ցուցահանդես՝ նվիրված Սևաստոպոլի ազատագրման 80-ամյակին։
Լրահոս
0