https://arm.sputniknews.ru/20240508/arcakhcinern-abvovjan-qaghaqi-mvot-spasum-en-bagrat-srbazanin-ev-erti-masnakicnerin-75412819.html
Արցախցիներն Աբովյան քաղաքի մոտ սպասում են Բագրատ սրբազանին և երթի մասնակիցներին
Արցախցիներն Աբովյան քաղաքի մոտ սպասում են Բագրատ սրբազանին և երթի մասնակիցներին
Sputnik Արմենիա
Արցախի նախկին պատգամավոր Մետաքսե Հակոբյանը պատրաստվում է Բագրատ սրբազանին Արցախի իրենց տան բակից բերած հողը նվիրել։ 08.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-08T16:50+0400
2024-05-08T16:50+0400
2024-05-08T16:53+0400
արցախ
մետաքսե հակոբյան
հող
տավուշ
«տավուշը հանուն հայրենիքի»
դելիմիտացիա
երթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/08/75410365_0:151:1600:1051_1920x0_80_0_0_7cdd5d313fbde263ec7b96871c05fc11.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Արցախցիները Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սկզբնամասում սպասում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, որոնք Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորությամբ քայլում են դեպի Երևան։Նրանցից մեկը` Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, Արցախի իր այգուց հող է բերել, որ այսօր ուզում է նվիրել Հայ առաքելական եկեղեցուն։«Երբ տնից արդեն պետք է դուրս գայինք, բռերով ուղղակի հող եմ վերցրել։ Շատ խնամքով պահում եմ այս հողը։ Այսօր որոշել եմ Բագրատ սրբազանին միանալու պահին տալ իրեն։ Սա իր մեջ խորհուրդ ունի. իմ հայրենիքը` Արցախը, ես տալիս եմ եկեղեցուն, և վստահ եմ, որ եկեղեցու հովանու ներքո մեր հայրենիքը կփրկվի։ Սա խորհրդանշական է ինձ համար»,–ասաց նա։Հակոբյանը շեշտեց, որ շարժումը սկսվելուց հետո իր գլխում մեկ միտք է եղել` եկեղեցին չի կարող սխալ լինել, ու եկեղեցին գործում է հանուն հայրենիքի, հանուն որևէ լավ բանի։Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին։Մայիսի 9-ին` ժամը 16:00-ին, հանրահավաք է նախատեսված Երևանի Հանրապետության հրապարակում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/08/75410365_0:0:1600:1200_1920x0_80_0_0_bb1df1bdb310e949b115857b527c4c48.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, մետաքսե հակոբյան, հող, տավուշ, «տավուշը հանուն հայրենիքի», դելիմիտացիա, երթ
արցախ, մետաքսե հակոբյան, հող, տավուշ, «տավուշը հանուն հայրենիքի», դելիմիտացիա, երթ
Արցախցիներն Աբովյան քաղաքի մոտ սպասում են Բագրատ սրբազանին և երթի մասնակիցներին
16:50 08.05.2024 (Թարմացված է: 16:53 08.05.2024) Արցախի նախկին պատգամավոր Մետաքսե Հակոբյանը պատրաստվում է Բագրատ սրբազանին Արցախի իրենց տան բակից բերած հողը նվիրել։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Արցախցիները Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սկզբնամասում սպասում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, որոնք Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորությամբ քայլում են դեպի Երևան։
Նրանցից մեկը` Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, Արցախի իր այգուց հող է բերել, որ այսօր ուզում է նվիրել Հայ առաքելական եկեղեցուն։
«Երբ տնից արդեն պետք է դուրս գայինք, բռերով ուղղակի հող եմ վերցրել։ Շատ խնամքով պահում եմ այս հողը։ Այսօր որոշել եմ Բագրատ սրբազանին միանալու պահին տալ իրեն։ Սա իր մեջ խորհուրդ ունի. իմ հայրենիքը` Արցախը, ես տալիս եմ եկեղեցուն, և վստահ եմ, որ եկեղեցու հովանու ներքո մեր հայրենիքը կփրկվի։ Սա խորհրդանշական է ինձ համար»,–ասաց նա։
Հակոբյանը շեշտեց, որ շարժումը սկսվելուց հետո իր գլխում մեկ միտք է եղել` եկեղեցին չի կարող սխալ լինել, ու եկեղեցին գործում է հանուն հայրենիքի, հանուն որևէ լավ բանի։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին
պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից
բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն
40 սահմանային սյուն է տեղադրվել։
Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ
Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին։
Մայիսի 9-ին` ժամը 16:00-ին, հանրահավաք է նախատեսված Երևանի Հանրապետության հրապարակում։