https://arm.sputniknews.ru/20240508/adrbejani-ev-hajastani-mijev-khaghaghutjan-hamadzajnagiry-petq-e-aveli-shut-stvoragrvi-erdvoghan-75435506.html
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է ավելի շուտ ստորագրվի. Էրդողան
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է ավելի շուտ ստորագրվի. Էրդողան
Sputnik Արմենիա
Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան «շարունակելու է բոլոր ոլորտներում աջակցել Ադրբեջանին»: 08.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-08T20:00+0400
2024-05-08T20:00+0400
2024-05-08T20:12+0400
ռեջեփ թայիփ էրդողան
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
խաղաղության պայմանագիր
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/07/74301299_0:40:1600:940_1920x0_80_0_0_b3c8f7803f361346a353f3475c5a1ca5.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի որքան հնարավոր է շուտ, տարածաշրջանը պետք է կայունության հասնի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անկարայում ընդունելով Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։Էրդողանը հայտարարել է նաև, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն սերտ համագործակցությունը, որ թույլ չտան միակողմանի և կանխակալ միջամտություն դրսից և թույլ չտան, որ տարածաշրջանը վերածվի աշխարհաքաղաքական տարաձայնությունների գոտու:Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները տեղի կունենան մայիսի 10-ին Ալմաթիում: Ղազախստանում երկու երկրների բանակցությունների անցկացման գաղափարն առաջարկել է Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վերջերս Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի ժամանակ:
ադրբեջան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/07/74301299_22:0:1443:1066_1920x0_80_0_0_390405e80d9b78b136fb1516724d57c3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեջեփ թայիփ էրդողան, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, խաղաղության պայմանագիր, թուրքիա
ռեջեփ թայիփ էրդողան, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, խաղաղության պայմանագիր, թուրքիա
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է ավելի շուտ ստորագրվի. Էրդողան
20:00 08.05.2024 (Թարմացված է: 20:12 08.05.2024) Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան «շարունակելու է բոլոր ոլորտներում աջակցել Ադրբեջանին»:
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի որքան հնարավոր է շուտ, տարածաշրջանը պետք է կայունության հասնի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անկարայում ընդունելով Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին: Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
«Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի խաղաղ գործընթացում ձեռք բերված առաջընթացն իրեն ուրախացնում է, դրական արդյունքներ է ակնկալում մայիսի 10-ին Ալմաթիում կայանալիք արտգործնախարարների հանդիպումից, և որ խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի որքան հնարավոր է շուտ, իսկ տարածաշրջանը պետք է հասնի այն կայունությանը, որին այդքան ձգտում է», - նշված է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ:
Էրդողանը հայտարարել է նաև, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն սերտ համագործակցությունը, որ թույլ չտան միակողմանի և կանխակալ միջամտություն դրսից և թույլ չտան, որ տարածաշրջանը վերածվի աշխարհաքաղաքական տարաձայնությունների գոտու:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները տեղի կունենան
մայիսի 10-ին Ալմաթիում: Ղազախստանում երկու երկրների բանակցությունների անցկացման գաղափարն
առաջարկել է Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վերջերս Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի ժամանակ: